Վիտալի Բալասանյան. «Սեֆիլյանը և տղաների մեծամասնությունը հրաժարվել են Սերժ Սարգսյանի հրաժարականից»
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը«Սասնա ծռեր» խմբին զգուշացրել է, որ ովքեր զենք կկիրառեն, կկրեն համապատասխան պատիժը։ Այս մասին Վիտալի Բալասանյանը հայտնել է ՊՊԾ գնդի տարածքում հավաքված լրագրողների հետ զրույցում։
–Անվերջ չի շարունակվելու, այսօր, վաղը պետք է զենքերը վայր դնեն,-նշել է Բալասանյանը և հավելել, որ զենքով հեղաշրջումն անընդունելի է համարում։
Բալասանյանի կարծիքով՝ իրենք այժմ հասել են մի կարևոր կետի, որ այս պահի դրությամբ իրավիճակը խաղաղ է թե՛ իրավապահ մարմինների կողմից, թե՛ տղաների։
–Սա հենց հաջողության գրավականն է: Համոզված եմ, թե՛ իշխանությունները, թե՛ մեր զինված խումբը կպահպանեն անդորրը և քաղաքակիրթ ձևով լուծում կտան բոլոր հարցերին»,-ասել է նա։
Ասուլիսի ընթացքում Բալասանյանը հետևյալ հայտարարույունն է արել.
-Ժիրայր Սեֆիլյանը և այն տղաների մեծամասնությունը, որոնք գտնվում են մեր կողքին, հրաժարվել են Սերժ Սարգսյանի հրաժարականից, սակայն պահանջում են նախկինում և այս օրերի ընթացքում ձերբակալվածների ազատ արձակումը։
Վիտալի Բալասանյան. «Սեֆիլյանը և տղաների մեծամասնությունը հրաժարվել են Սերժ Սարգսյանի հրաժարականից»
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը «Սասնա ծռեր» խմբին զգուշացրել է, որ ովքեր զենք կկիրառեն, կկրեն համապատասխան պատիժը։ Այս մասին Վիտալի Բալասանյանը հայտնել է ՊՊԾ գնդի տարածքում հավաքված լրագրողների հետ զրույցում։

7or.am