Քաղաքական

23.07.2016 18:31


Պավլիկ Մանուկյան. «Չպետք է հեռանալ փողոցից»

Պավլիկ Մանուկյան. «Չպետք է հեռանալ փողոցից»

-Գործողության ընթացքում կատարվեց իմ նախատեսածը, եղավ նաև զոհ փոխհրաձգության ընթացքում, բայց նման գործողություններն առանց զոհի չեն լինում,- այսօր՝ հուլիսի 23-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը:

Նա նշել է, որ այս ընթացքում ոստիկանները փորձել էին հակագրոհի դիմել, ինչը շատ տխուր հետևանք է ունեցել վերջինների համար, քանի որ երևի չէին պատկերացնում՝ ովքեր էին «Սասնա ծռերի» տղաները:

-Ժողովուրդը պետք է տեր կանգնի իր հաղթանակին, և այդ հաղթանակը չպետք է անձնավորվի: Բոլորը պետք է մասնակից լինեն հաղթանակի ծնունդին: Հորդորում եմ՝ բոլորը դուրս գան. չպետք է հեռանալ փողոցից, ծեծվելու ենք, ջարդվելու ենք, բայց սա այն փոքրիկ փարոսն է, շողը, որ առկայծում է թունելի վերջում,-ասել է Պավլիկ Մանուկյանը:

Պավլիկ Մանուկյանը նշել է, որ բանակցությունների արդյունքներից մեկն այն է, որ իրենք հնարավորություն ունեն այժմ լրագրողների հետ շփվելու:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը