Քաղաքական

23.07.2016 16:48


Վ. Ավետիսյանը կառավարության հրաժարականի մասին

Վ. Ավետիսյանը կառավարության հրաժարականի մասին

«hraparak.am»-ը զրուցել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի հետ։

-Պարո՛ն Ավետիսյան, երեկ ՔՊ հիմնադիր Նիկոլ Փաշինյանը կարծես ձեռքը վերցրեց Խորենացիում հասունացող շարժումը։

-Փորձեց:

-Քանի որ քննարկումներ են գնում, որ այսօրվա ասուլիսը և պայմանավորվածությունները՝ ոստիկաններին ազատ արձակելու, ուղղված է հենց Նիկոլ Փաշինյաի դեմ, «ղեկից» հեռացնելու…

-Ոչ, այդպիսի բան չի կարող լինել. մենք առանձնացնելով և տեղափոխելով, այսպես կոչված, պատանդների հարցը քաղաքական մեր համատեքստից… չէր էլ կարող լինել քաղաքական, ի վերջո, այդ մարդիկ հանգամանքների բերումով էին հայտնվել այստեղ: Մենք առանձնացրեցինք և տեղափոխեցինք հումանիտար մարդասիրական համատեքստի մեջ և այդ համատեքստի մեջ լուծում տվեցինք այդ հարցին, այդքան բան:

-Իսկ Նիկոլ Փաշինյանի հետ շփումները, հարաբերություններն ինչպիսի՞ն են հիմա:

-Ճիշտ բան չի արել պարոն Փաշինյանը. փորձել է, փաստորեն, առանց երկմտելու կարող եմ ասել, որ փորձել է օգտագործել բարձրացող ժողովրդական շարժումը իր անձնական, կուսակցական նեղ շահերը սպասարկելու համար, ինչը դատապարտելի երևույթ է: Հուսով եմ՝ այսուհետ պարոն Փաշինյանը ձեռնպահ կմնա նման քայլեր կատարելուց:

-Տեղեկություններ կան, որ այսօր Կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ:

-Ճիշտ կանի, որ հրաժարական տա, և Կառավարությունը պետք է ձևավորվի ոչ թե Հանրապետական տականքից կամ իրենց սպառած կուսակցություններից, կամ լիդերներից, որոնցից արդեն բոլորս զզվել ենք, այլ ժողովրդի վստահության կառավարություն պետք է ձևավորվի, ամբողջական արմատական փոփոխությունների մանդանտով և վստահության կառավարությունով:

-Իսկ դա ձեզ կբավարարի՞:

-Եթե, ի վերջո, դա հանգեցնելու է արմատական փոփոխությունների, այո, եթե վերջնական նպատակը, որ Սերժ Սարգսյանն ու իր բանդան հեռանում են, մեր ժողովրդի կամքը վերարտադրում են, նոր Սահմանադրություն է մշակվում և ընդունվում, նոր ընտրություններ են տեղի ունենում արտահերթ՝ նոր Սահմանադրության համաձայն, բնականաբար, եթե այդ արմատական պրոցեսների տրամաբանության մեջ է, ապա այո:

Մանրամասն՝ «hraparak.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը