Քաղաքական

23.07.2016 14:25


Ազատ են արձակվել վերջին 2 պատանդները՝ Վալերի Օսիպյանն ու Վարդան Եղիազարյանը

Ազատ են արձակվել վերջին 2 պատանդները՝ Վալերի Օսիպյանն ու Վարդան Եղիազարյանը

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խումբն ազատ է արձակել վերջին երկու պատանդներին։ Այս մասին «Tert.am»–ին տեղեկացրեց Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը։

«Պարեկապահակային ծառայության շենքից ազատ են արձակվել վերջին երկու պատանդները՝ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը»,– ասաց Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը։


Նշենք, որ այսօր ավելի վաղ ազատ էր արձակվել Երևանի Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդում զինված խմբի կողմից պատանդ վերցված չորս ոստիկաններից մյուս երկուսը։

Այս խորագրի վերջին նյութերը