Աշխարհ

23.07.2016 13:56


Օբաման ծիծաղեցրել է լրագրողներին Գերմանիայում տեղի ունեցած հարձակման մասին խոսելիս (տեսանյութ)

Օբաման ծիծաղեցրել է լրագրողներին Գերմանիայում տեղի ունեցած հարձակման մասին խոսելիս (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մյունխենում տեղի ունեցած կրակոցներին նվիրված մամլո ասուլիսի ընթացքում հիշել է իր ավագ դուստր Մալիին՝ այդկերպ ծիծաղեցնելով լրագրողներին։

«Գերմանիան մեր մտերիմ գործընկերներից մեկն է, և մենք կցուցաբերենք նրանց անհրաժեշտ աջակցություն»,–ասել է նա։

Դրանից հետո ԱՄՆ նախագահը սկսել է վերացական մտքեր հայտնել սպառնալիքի տակ գտնվող արևմտյան ապրելակերպի և այն երեխաների մասին, ովքեր մեծանալով՝ լքում են իրենց հայրիկներին։ Դա լրագրողներին ծիծաղեցրել է. նրանք հասկացել են որ Օբաման իր դստերը նկատի ունի։

«Ներեցե՛ք, ես դա չափազանց անձնական եմ համարում»,– ասել է Օբաման։

Հիշեցնենք՝ հուլիսի 22–ի գիշերը Մյունխենում տեղի ունեցած կրակոցների ընթացքում, վերջին տվյալների համաձայն, 10 մարդ է զոհվել, այդ թվում՝ հարձակումը կազմակերպած հանցագործը։ Եվս 16 հոգի ստացել է վնասվածքներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը