Զինված խմբի անդամները կամովին ազատ են արձակել երկու պատանդ ոստիկանի. ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար
«Tert.am»-ն ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանին խնդրել է մեկնաբանել Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի հետ վարվող բանակցությունների ընթացքն այս պահին։
«Բանակցային գործընթացը շարունակվում է: Քննարկվում են դեռևս որպես պատանդ մնացած ոստիկանների ազատ արձակման, ինչպես նաև վերջին օրերին բանակցությունների առարկա հանդիսացող այլ հարցեր: Փաստում եմ, որ այսօր զինված խմբի անդամները կամովին ազատ են արձակել երկու պատանդ ոստիկանների: Այլ տեղեկատվություն այս պահին բանակցային գործընթացի շահերի ելնելով՝ չեմ կարող հրապարակել»,- «Tert.am»–ի հետ զրույցում ասաց ԱԱԾ Մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը: