«Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման Գյումրու տարածքային գրասենյակի ղեկավար, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության անդամ Սիրանուշ Սերոբյանի ելույթը Գյումրիում կայացած «Համախմբումն այլընտրանք չունի» խորագրով համաժողովի ժամանակ.
Հարգելի՛ գործընկներ, շնորհակալ եմ մեր համաժողովին մասնակցելու համար։ Մեր համատեղ գործունեության առաջին քայլն արդեն արված է։ Ինչպես նշվեց, այսօր «Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման Գյումրու տարածքային գրասենյակը միանում է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությանը՝ ի դեմս կուսակցության Գյումրու տարածքային կառույցի: ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախաձեռնող խմբի հայտարարությունից հետո՝ հունիսի 9-ին, «Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժումը միացավ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությանը, և մենք Երևանում գումարեցինք արտահերթ նիստ, որը կրում էր «Համախմբումն այլընրանք չունի» խորագիրը։ Մեր որոշումը հիմնավորված է, քանի որ մեր ներքաղաքական դաշտում կարիք կար մի այլընտրանքային ուժի, որն առաջարկում է փոփոխություններ, այդ թվում՝ իշխանափոխության ճանապարհային քարտեզ, և որը գործնական քայլեր է ձեռնարկում ու կարևորում երիտասարդության ներգրավվածությունը հասարակական-քաղաքական գործընթացներում։ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը պատրաստ է արմատական փոփոխություններ իրականացնել մեր երկրում։ ՀԱՄԱԽՄԲՈՒՄՆ այլընտրանք չունի, և մենք վստահորեն ասում ենք, որ միասնական ջանքերի գործադրման պարագայում հաղթանակն անխուսափելի է լինելու։ Մենք գիտակցում ենք, որ մեր երկրի առջև ծառացել են բազում մարտահրավերներ, առկա է կոռուպցիայի բարձր մակարդակ, աղքատությունը, ըստ պաշտոնական տվյաների, 35 տոկոսի շրջանակներում է, ունենք տնտեսական հետընթաց, ՓՄՁ-ին խեղդում են մեր մոնոպոլիաները։ Իշխանությունը սպառել է իրեն, և ժամանակն է արդյունավետ ու նպատակային քաղաքականություն վարելու պետական բոլոր բնագավառներում և երկիրը դուրս բերելու այս վիճակից։ Մենք վստահ ենք, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը կհասնի իր առջև դրված նպատակին և կձևավորի նոր իշխանություն։ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ լոկ կուսակցություն չէ, այլ համաժողովրդական, համազգային շարժման ալիք՝ հանուն համակարգային փոփոխության: ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ դատապարտված է հաղթանակի։
Իշխանությունը սպառել է իրեն