Կարծիք

23.07.2016 12:30


Իշխանությունները պետք է վերջապես գիտակցեն, որ ձերբակալություններով նպաստում են լարվածության աճին

Իշխանությունները պետք է վերջապես գիտակցեն, որ ձերբակալություններով նպաստում են լարվածության աճին

Ճգնաժամային այս օրերին լրահոսս լցված է ցույցերին մասնակցող այս կամ այն մարդուն կալանավորելու և նրա դեմ քրեական գործ հարուցելու մասին նյութերով։ Բայց մի կողմ թողնենք լրահոսը․․․ բաժիններն են լցված այնքան, որ Երևանից այլ քաղաքներ են տեղափոխում մարդկանց։ Եվ ձերբակալությունները շարունակվում են։

Իշխանությունները պետք է վերջապես գիտակցեն, որ նման քայլերով միայն նպաստում են լարվածության աճին՝ իրենց դեմ հանելով նորանոր մարդկանց։

Տվյալ իրավիճակում լարվածությունը բեռնաթափելու համար իշխանությունները պետք է կամք դրսևորեն և ազատ արձակեն վերջին օրերին ձերբակալված երիտասարդներին՝ դադարեցնելով հալածանքները սեփական ժողովրդի նկատմամբ և կարճելով հարուցված քրեական գործերը։

Այլապես առնվազն տարօրինակ է և անսկզբունքային, երբ ԼՀՂ-ի հարցում իշխանությունները խոսում են փոխզիջումների մասին՝ հայտարարելով, որ ցանկացած կոնֆլիկտ պետք է փոխզիջումային տարբերակով լուծվի, իսկ տվյալ պարագայում այդ գիտակցումը չկա։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը