Է. Շարմազանով. «ԼՂՀ–ն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որևէ առնչություն չունի»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Միջազգային հարաբերությունների փորձագետների գիտաժողովի բացման ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացիկ ծրագիրը կհանգեցնի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը։
«7օր»-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը սրան ի պատասխան ասել է.
-Ադրբեջանի արտգործնախարարի իրականությունից հազարավոր կիլոմետր հեռու նմանատիպ հայտարարությունների պատճառով ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման բանակցությունները ցանկալի առաջընթաց չեն արձանագրում, որովհետև նրանք այս 20 տարիների ընթացքում այդպես էլ չհասկացան, որ ԼՂՀ-ն որևէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, և որ ԼՂՀ-ն ժողովրդավարական կայացած հանրապետություն է, որը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում և հարկ եղած դեպքում ժողովրդավարության դասեր կտա սուլթանատ դարձած Ադրբեջանին։

7or.am