Թրամփը կոռուպցիայի մեջ է մեղադրել այն սենատորին, ում Քլինթոնն ընտրել է որպես փոխնախագահ
Դոնալդ Թրամփը կոռուպցիայի մեջ է մեղադրել Վիրջինիա նահանգից սենատոր Թիմոթի Քեյնին, ում Հիլարի Քլինթոնը փոխնախագահի թեկնածու է հայտարարել իր հաղթանակի դեպքում։ Այս մասին հաղորդում է «life.ru»–ն։
«Դա այն նույն Քեյնն է, ով 100–հազարանոց նվերներ էր վերցնում՝ լինելով Վիրջինիայի նահանգապետը, և ում դեմ մեղադրանքներ չեն հարուցվել՝ ի տարբերություն Մ. Բոբի»,– գրել է Թրամփը իր թվիթթերյան էջում։
Բոբ Մ.–ն Վիրջինիայի նախկին նահանգապետ Ռոբերտ Մաքդոնելն է, ում անցյալ տարվա հունվար ամսին 2 տարով դատապարտել են կոռուպցիոն հանցագործության համար։
Թրամփի կարծիքով Քեյնը, ի տարբերություն Մաքդոնելի, ստացել է խոշոր ապօրինի պարգևատրումներ։ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուն վստահ է, որ Քեյնը չի կրել պատիժ, քանի որ ԱՄՆ–ում համակարգը կառուցված է խարդախ սկզբունքների հիման վրա։

7or.am