Քաղաքական

22.07.2016 22:22


Վարդան Օսկանյան. «Ես այդ տղաների կողքին եմ, իսկ դա նշանակում է՝ ես ժողովրդի կողքին եմ» (տեսանյութ)

Վարդան Օսկանյան. «Ես այդ տղաների կողքին եմ, իսկ դա նշանակում է՝ ես ժողովրդի կողքին եմ» (տեսանյութ)

-Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն ուշացրել է իր խոսքը, 5-րդ օրը շատ ուշ է,-այս մասին «Ազատության» տաղավարում նշել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը:

-Սերժ Սարգսյանը ասում է, որ անթույլատրելի է ուժով որևէ հարց լուծել երկրում և ես համաձայն եմ դրա հետ, սակայն նա մի բան է մոռանում, որ տարիներ շարունակ իշխանությունը ի՛նքը ուժով է լուծել հարցերը այս երկրում՝ բիրտ, բառի իսկական իմաստով, ձևով՝ ոստիկանության միջոցով, հարկայինի, կեղծիքի, օրենքի ընտրովի կիրառմամբ, կաշառակերությամբ, սուտասանությամբ,-մանրամասնել է Վարդան Օսկանյանը:

-Քաղաքացիների համար այլ ճանապարհ չի մնում, քան նման դրսևորումներ ցուցաբերելը: Ժիրայր Սեֆիլյանի և տղաների դեպքը ես չեմ ասում, որ բնական է և նման բաներ հաճախ պետք է լինեն, բայց քննադատել և դատապարտել ես չեմ կարող: Ես այդ տղաների կողքին եմ, իսկ դա նշանակում է՝ ես ժողովրդի կողքին եմ: Ես այսօր բավական մեծ վստհությամբ կարող եմ ասել, որ ժողովրդի մեծամասնությունը այդ տղաների կողքին է: Արյունահեղություն չպետք է թույլ տալ, այդ տղաների հետ պետք է նստել և բանակցել,-վստահեցրել է Վարդան Օսկանյանը:

Հարցին՝ վաղը, երբ հարձակվեն ադրբեջանցիները, ի՞նչ պետք է անեն ՊՊԾ գունդը գրաված այդ տղաները, Վ. Օսկանյանը պատասխանել է.

Համոզված եմ, որ շատ ադեկվատ գործողության կդիմեն՝ դուրս կգան ու կգնան ճակատ։ Աստված չանի, որ հարձակում լինի, բայց եթե եղավ իմ ենթադրությունը, իսկ դա լինելու է, այդ տղաներն առանց վախենալու դուրս են գալու այդ շենքից ու գնալու են Ղարաբաղ՝ իրենց աջակցությունը բերելու մեր հայրենիքի պաշտպանությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը