Քաղաքական

22.07.2016 18:05


Վ.Օսկանյան. «Համոզված եմ՝ այդ տղաները դուրս կգան ու կգնան ճակատ»

Վ.Օսկանյան. «Համոզված եմ՝ այդ տղաները դուրս կգան ու կգնան ճակատ»

«Ազատության» տաղավարում էր ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը.

Լրագրողի հարցին՝ վաղը, երբ հարձակվեն ադրբեջանցիները, ի՞նչ պետք է անեն ՊՊԾ գունդը գրաված այդ տղաները, Պավլիկը, Վ. Օսկանյանը պատասխանել է.

–Համոզված եմ, որ շատ ադեկվատ գործողության կդիմեն՝ դուրս կգան ու կգնան ճակատ։ Աստված չանի, որ հարձակում լինի, բայց եթե եղավ իմ ենթադրությունը, իսկ դա լինելու է, այդ տղաներն առանց վախենալու դուրս են գալու այդ շենքից ու գնալու են Ղարաբաղ՝ իրենց աջակցությունը բերելու մեր հայրենիքի պաշտպանությանը։ Տարիներ շարունակ ինքը իշխանությունը ուժով է հարց լուծել այս երկրում՝ բիրտ ուժով՝ ոստիկանության միջոցով, հարկայինով, կեղծիքներով, օրենքի ընտրովի կիրառմամբ, կաշառակերությամբ, ստախոսությամբ։

Սա է, որ հավասարության նշան է դնում այսօր տեղի ունեցող իրադարձությունների և նրա միջև, ինչ տարիներ շարունակ կիրառվել է այս երկրում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը