Շնորհավորում եմ, Սերժ Սարգսյանն այսօր արթնացավ լեթարգիական քնից։ Արթնացավ ու խոսեց ոչ թե ժողովրդի հետ ու «Սասնա ծռերի» մասին, այլ ինքն իր հետ և իր մասին։
«Մեկ անգամ ևս փաստենք, որ մեր երկիրն այս օրերին ապրում է դժվարին և պատասխանատու օրեր: Պատճառներին, իհարկե, այս պահին չեմ անդրադառնալու (որ պատճառներին անդրադառնամ, մի հրաժարականի դիմում էլ ես կգրեմ): Հիմա դրա ժամանակը չէ (համ էլ կյանքումս ինքնակամ հրաժարական չեմ տա. ախր նախագահի աթոռին իմ ամեն մի օրը ահռելի գումարներ է բերում անձնական բանկային հաշվիս): Կասեմ միայն, որ բոլորս պետք է սրանից դասեր քաղենք (բայց չմտածեք, թե էնքան դասեր կքաղեմ, որ ամոթից հրաժարական կտամ):
Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այս բարդ իրավիճակը կարգավորվի և նման ողբերգություն այլևս չկրկնվի (դրա ելքը իմ հեռանալն է, բայց դե ես էլի եմ ասում՝ ինքնակամ կյանքումս չեմ գնա, կարա՞ք, դո՛ւք հեռացրեք):
Այս վիճակի ակունքում է մեր իրողության մեջ ամենավտանգավոր մտայնությունը՝ հարցերը լուծել բռնությամբ և ուժի կիրառմամբ (մենակ ես էդ ճանապարհով հարցերը լուծելու իրավունք ունեմ): Այս մտայնության հետագա զարգացումը հղի է շատ վտանգավոր հետևանքներով հենց մեր երկրի և պետականության համար (բայց դե, թքած երկրի ու պետականության վրա էլ):
Հայաստանում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու (օրինակ, կա ժողովրդին ահաբեկելու, անկապ պատճառներով կալանավորելու, թալանելու, հող հանձնելու ու լիքը սենց այլ ստոր տարբերակներ):
Այս իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի Հայաստանի և մեր հասարակության, պետության հասունության կարևորագույն քննություն (ես էդ քննությունից 2 ստացա):
Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինյալներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն և իրենց սադրիչ գործողություններով չվտանգել ուրիշների կյանքը (առաջին հերթին՝ ի՛մ կյանքը):
Պատանդները պետք է ազատ արձակվեն (իրականում թքած իրանց վրա էլ):
Զինված խումբը պետք է վայր դնի զենքը (որովհետև, ես ուզում եմ ցմահ իշխեմ):
Հետագա հանգուցալուծումը տեղի է ունենալու ՀՀ Սահմանադրության և օրենքների խստիվ պահպանմամբ (մենակ թե՝ ո՛չ ինձ դատելով):
Անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով (եթե, իհարկե, մինչ այդ ֆիզիկապես կարողանամ որոշում կայացնել ու լծակ ունենամ):
Այո՛, Հայաստանում դժգոհներ շատ կան: Սակայն թող ոչ ոք չսխալվի և չմտածի, որ կարող է որևէ առիթ կամ պատճառ շահագործել մեր պետականության հիմքերը քայքայելու համար (հիմքերը քայքայելու էդ իրավունքը մենակ ինձ է վերապահված):
Հորդորում եմ մեր հանրության բոլոր ներկայացուցիչներին իրենց քաղաքական և քաղաքացիական իրավունքները իրացնել բացառապես խաղաղ և օրենքի շրջանակներում: Հորդորում եմ նաև, որ տուրք չտան ծայրահեղ քայլեր և սադրանքներ հրահրող անձանց առաջարկներին և գաղափարներին: Դա հղի է նոր մարդկային կորուստների լուրջ վտանգով (էդ ոչինչ, որ ես մարտի մեկի 10 զոհերի գնով եմ եկել իշխանության ու ապրիլյան պատերազմի 100–ից ավելի զոհերի ու 800 հա հող կորցնելու գնով եմ շարունակում վայելել պաշտոնս):
Հորդորում եմ, որ յուրաքանչյուր ոք գիտակցի այդ սադրանքներից և ծայրահեղ քայլերից բխող իրական վտանգները (մեղք եմ ի վերջո, իյա, ասում եմ՝ ուզում եմ ցմահ կառավարեմ, ինչի՞ եք ինձ աշոտյան անում):
Հանձնարարում եմ ձեզ՝ իրավապահ մարմինների ղեկավարներիդ, որպեսզի ձեր գործունեությունը շարունակեք իրականացնել խստագույն զսպվածությամբ՝ օրենքի շրջանակներում (էդ շրջանակներում խիստ զսպված կծեծեք իմ հրաժարականը պահանջող ցուցարարներին):
Մենք շարունակում ենք ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները իրավիճակին վերջնական խաղաղ հանգուցալուծում տալու համար։ Մենք գործում ենք և գործելու ենք համբերատար (ախր, որ գոնե մի տոկոս լեգիտիմություն ունենայի, հիմա վաղուց ռիսկ էի արել ու գրոհով էս հարցը լուծել էի):
Մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը և առողջությունը թանկ է մեզ համար (իյա՜, իրո՞ք):
Մենք չենք գնացել այսպիսի իրավիճակներում դասական համարվող ճանապարհով: Սրանով մենք հնարավորություն ենք տվել զինված խմբին հետքայլ կատարելու համար: Հուսով եմ, որ նրանք կսթափվեն (սթափվե՛ք գժուկներ, սա փոքր երկիր ա):
Բայց մենք իրավունք չունենք թույլ տալու, որ մեր ողջ հանրությունն այս լարվածության պատանդը դառնա (չնայած, որ վաղուց են իմ ձեռը պատանդ մնացել):
Կարծում եմ, որ այս իրավիճակն արդեն ավելի երկար է տևում, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ (սաղի աչքի առաջ խայտառակ եմ եղել իմ անկարողությամբ):
Ապրիլ ամսից դեռ այնքան շատ ժամանակ չի անցել, որպեսզի մեր հասարակությունն իրեն թույլ տա մոռանալու տեղի ունեցածի մասին (չնայած գիտեմ, ժողովուրդը լավ էլ հիշում է ու հասկանում, որ զոհերի ու հող կորցնելու, բանակը կազմաքանդելու համար մենակ ես եմ մեղավոր):
Մեկ անգամ ևս բոլորիս զգոնության և զսպվածության կոչ եմ անում՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր ժողովրդի ապագայի (թքած եդ ամենի վրա էլ, կարևորը ես մնամ իմ աթոռին ու շարունակեմ ահաբեկել ժողովրդին)»,–բարձրաձայն արտահայտվեց և մտքում անկեղծորեն մտածեց Սերժ Սարգսյանը։
Հ.Գ. Այսօր շնորհավորելու մեկ այլ առիթ էլ կա։ Ոչ միայն Սերժ Սարգսյանն արթնացավ քնից, այլև պարզվեց, որ նրա հետ քնած էր նաև Լևոն Տեր–Պետրոսյանը (ներազգային միասնության շրջանակներում)։ Սերժն արթնանալուց արմունկով մի հատ էլ թեթևակի բզեց պապուն, որ սա էլ արթնանա։ Հիմա հերթը շեֆերի հետ խմբակային քուն մտած մնացած մանկլավիկներինն ու սուտի հայրենասերներինն է։
Սերժ Սարգսյանը խմբակային է քնում և արթնանում