Աշխարհ

22.07.2016 13:20


«Facebook»–ը սեփական դրոնն է փորձարկել (լուսանկար)

«Facebook»–ը սեփական դրոնն է փորձարկել (լուսանկար)

«Facebook» սոցցանցի ղեկավարությունը հայտարարել է իր «Aquila» անօդաչուի հաջող փորձարկման մասին, որը նախատեսված է համացանցի բաշխման համար։ Այս մասին ասվում է «Facebook»–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի էջում։

Սկզբում ենթադրվում էր, որ դրոնը կարող է օդում կախված մնալ միայն 30 րոպե, սակայն ծրագրավորողների խումբը որոշել է անօդաչուն օդում պահել շուրջ 96 րոպե։

Հետաքրքրիր է, որ «Aquila»–ի թևերի բացվածքն ավելի լայն է, քան «Boeing 737»–ինը։

Ցուկերբերգի ծրագրով՝ «Facebook»–ի անօդաչուները պետք է համացանցին միացնեն 1,6 մլրդ մարդու, որոնք գտնվում են ամենադժվար հասանելի վայրերում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը