Աշխարհ

22.07.2016 13:00


Բահրեյնի թագավորի չորրորդ որդին մտել է ԻԼԻՊ–ի շարքեր

Բահրեյնի թագավորի չորրորդ որդին մտել է ԻԼԻՊ–ի շարքեր

Բահրեյնի թագավորի չորրորդ ոդին՝ Նասեր բին Համադ ալ Խալիֆը, ժամանել է սիրիական Ռաքքա և մտել ԻԼԻՊ–ի շարքեր։ Հայտնի է, որ Բահրեյնի թագավորական գվարդիայի նախկին ղեկավարը Սիրիա է հասել թուրքական սահմանով։

Ծայրահեղական խմբավորման նորաթուխ անդամը նամակ է հրապարակել, որում Բահրեյնի բնակիչներին կոչ է անում Սիրիա և Իրաք գնալ ու միանալ զինյալներին։

«Ես լքել եմ իմ երեխաներին, թողել իմ հաջող կյանքը, իմ շքեղ առանձնատները՝ կռվելու խաչակիրների ու անհավատների դեմ, պաշտպանելու իմ հավատն ու մահմեդականների պատիվը։ Իմ հայրը դարձել է բռնակալ, ամերիկացիների արտադրանք, որոնք Բահրեյնի հողն իրենց համար վերածել են ծովային բազայի։ Նա պետք է զղջա և հավատարմության երդում տա բոլոր մահմեդականների խալիֆ Աբու Բաքր Ալ Բաղդադիին»,–գրել է արքայազնը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը