Մ. Եղիազարյան. «Այդ տղաներին ժողովուրդը հանցագործ չի համարում»
«Մենք շատ լավ գիտենք՝ իշխանությունների հարգանքն ինչպիսին է հասարակության մեջ: Սա էլ բավական է՝ որոշ իշխանավորներին դաս լինելու»,- Խորենացի փողոցում «aravot.am»–ի հետ զրույցում «Սասնա ծռեր» զինված խմբի շուրջ իրադարձությունների հետ կապված ասաց ազատամարտիկ Մանվել Եղիազարյանը՝ «Արաբոյի» Մանվելը։
Նա առաջարկում է մտավորականներից, ազատամարտիկներից, հասարակական շարքերից ստեղծել 9-10–հոգանոց մի խումբ եւ նստել որոշել ելքը ստեղծված իրավիճակում.
«Իշխանությունները պետք է հասկանան, որ արդեն բանը բանից անցել է, ժողովուրդը վերքով է մոտենում ամեն մի օրենքի անգամ: Իշխանությունները պետք է զիջեն բավականին, որովհետեւ այս դեպքերի համար ամենամեծ մեղքը իշխանությանն է: Այդ տղաներին ժողովուրդը հանցագործ չի համարում»:
«Այդ մարդիկ Սերժ Սարգսյանի անձնական թշնամիները չեն, այդ տղաներն այս իրավիճակի թշնամիներն են, ամենաթողության թշնամիները: Մարդիկ հոգնել են: Երբ առավոտյան մայրը վեր է կենում, սառնարանը բացում է, տեսնում է երեխային կերակրելու բան չունի, դուք պատկերացնո՞ւմ եք՝ նրա ներսում ինչ է կատարվում»:
Դիտարկմանը՝ պիտի զենքը վերցնի ու գնա պատա՞նդ պահի, նա արձագանքեց. «Զենքը չվերցնի կամ ոչխարի պես մորթվի, կամ քացի-քացի անի. երկուսից մեկը: Հիմա մարդիկ կան՝ ուզում են ստրուկի պես ապրել ու մեռնել սոված, այդ տղաները ուրիշ ճանապարհով են գնում»:
Մանվել Եղիազարյանը վստահ է՝ եթե նույնիսկ այս դեպքերն էլ չեզոքացվեն, մեկ այլ դրվագ է լինելու. «Սա շարունակական է, մարդիկ հոգնել են: Եթե մի մարդ, անգամ ամենաթույլ մարդը ուզենա իր կյանքի գնով վրեժխնդիր լինել, նա ամենաուժեղին էլ կհաղթի»:
Մեր հարցին՝ Դուք կապի մե՞ջ եք «Սասնա Ծռեր» խմբի ձեր ազատամարտիկ ընկերների հետ՝ Մանվել Եղիազարյանը պատասխանեց, որ կարող է կապի մեջ լինել, բայց չի լինում, որ չասեն՝ իրենց ջրաղացին ջուր է լցնում եւ թեժացնում իրավիճակը. «Տղաների հետ Աստված մի արասցե ինչ-որ վատ բան պատահի՝ ինձ չմեղադրեն, դրա համար ես ձեռնպահ եմ մնում կապի մեջ լինելուց, բոլոր կապերը հսկողության տակ են: Ես էլ նոր մարդ չեմ հայաստանյան իրականության մեջ, շատ լավ գիտեմ»:

Մանրամասն՝ «aravot.am»–ում: