Վիտալի Բալասանյանի հետ բանակցություններն ավարտվել են
ՊՊԾ գնդի տարածքում ավարտվել են Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի եւ «Սասնա ծռեր» խմբի ներկայացուցիչների միջեւ կայացած բանակցությունները: Հիմնադիր խորհրդարանի մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է, թե Վ. Բալասանյանն իր սեփական նախաձեռնությամբ էր եկել հանդիպելու «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ:
հարցին, թե մասնավորապես ինչի՞ շուրջ են բանակցել, Վ. Ավետիսյանն ասաց, թե չի ցանկանում մանրամասնել բանակցությունների բովանդակությունը, միայն նշեց, թե ինչպիսի տեսակետ են ներկայացրել իրենք.
«Նա ներկայացրեց իր նկատառումները, մենք՝ մեր դիրքորոշումը, գրի առավ երկուսն էլ ու գնաց, բովանդակության մասին չեմ ուզում հայտնել»,- ասաց Վ. Ավետիսյանը՝ հավելելով, որ «Սասնա ծռեր» խմբի դիրքորոշումը մնում է անփոփոխ. պահանջում են Ս. Սարգսյանի հրաժարականը, որին հաջորդելու է ժողովրդի վստահության կառավարության ձեւավորումը.
«Մենք ուրիշ լուծում չենք տեսնում. մեր պատկերացրած լուծումը հետեւյալ սպեկտորի մեջ է, կամ Ս. Սարգսյանը շարունակում է բռնություն գործադրել այս պահին իր նկատմամբ թշնամացած ժողովրդի նկատմամբ, սպանում է լայնածավալ ապստամբությունը եւ ժողովրդի դատաստանի առարկա է դառնում: Մյուսը, որ ինքը հրաժարվում է, եւ ձեւավորվում է ժողովրդի վստահության կառավարություն քաղաքակիրթ ձեւով, այս սպեկտորի մեջ կարող է առաջանալ որեւէ ոսկե միջին, կոնկրետ կետն այդ սպեկտրի որոշվելու է Ս. Սարգսյանի գործած մեղքերով: Եթե նա կատարել է ծանր հանցագործություններ, ապա, ըստ այդմ, պատասխան կտա, սա է այն սպեկտորը, որի մեջ պետք է լինի լուծումը, մենք առաջարկում ենք միանգամից ներքեւի կետից սկսել, որ հրաժարական տա: Ուրիշ տարբերակ մենք չենք քննարկում, թե ով ինչ լուծում կառաջարկի. եթե այդ սպեկտորի մեջ չէ, մենք չենք ընդունում»,- եզրափակեց Վ. Ավետիսյանը:

«galatv.am»