Կարծիք

21.07.2016 17:50


«Սասնա ծռեր» խմբի անդամներին չեմ համարում ահաբեկիչներ

«Սասնա ծռեր» խմբի անդամներին չեմ համարում ահաբեկիչներ

Դատապարտում եմ երեկ երեկոյան ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ կիրառելը՝ համոզված լինելով, որ այն կարող է միայն սրել իրավիճակը: «Սասնա ծռեր» խմբի անդամներին չեմ համարում ահաբեկիչներ, նրանք հայրենիքը սիրող քաղաքացիներ են. պարզապես այս մեթոդն են ընտրել հայրենիքում արդարության կարգեր հաստատելու համար: Ահաբեկիչներին ժողովուրդը երբեք չի սատարում, չի մտածում նրանց անվտանգության, առողջության ու անգամ սննդի մասին, մինչդեռ մենք այսօր ունենք հակառակ պատկերը՝ <> խմբի տղերքին աջակցելու համար փողոց են դուրս եկել բազմահազար քաղաքացիներ: Բախումներ թույլ չտալու համար ես նույնպես ամեն օր կլինեի նրանց շարքերում, եթե ինչ-ինչ հանգամանքների բերումով չգտնվեի ԱՄՆ-ում: Ստեղծված իավիճակը պայթյունավտանգ է, իսկ արյունահեղությունը կանխելու և փակուղուց դուրս գալու համար անհրաժեշտ է ռեալ երկխոսություն: Հուսով եմ, որ իշխանությունը վերլուծել է պահի լրջությունը և երբեք չի դիմի այնպիսի քայլերի, որոնց հետևանքները կլինեն անդառնալի երկրի ու ժողովրդի համար:

Հայկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը