Կարծիք

21.07.2016 15:47


Էս պահին խաղաղության կոչերը սյուր են հնչում

Էս պահին խաղաղության կոչերը սյուր են հնչում

Վերջին ութ տարում ցանկացած քաղաքացիական ակտիվություն, որ ներուժ է ունեցել որևէ բան փոխելու, ճնշվել է «մարտի 1 ե՞ք ուզում» թեզով։ Ես էլ եմ խաղաղ անհնազանդության կողմնակից (սա չի ենթադրում, որ քեզ վրա չեն կրակելու կամ բռնություն չեն գործադրելու, բայց բռնություն, որն ուժեղացնում է քեզ)։ Բայց էս պահին ոչ դրա խորքային մասսայական գիտակցումը կա, ոչ էլ ժամանակ՝ էդ գիտակցությունը սերմանելու։ Էս պահին, իմ կարծիքով, խաղաղության կոչերը սյուր են հնչում։ Չէ, խաղաղությունը շատ լավ բան է, էստեղ անիմաստ է վիճել։ Բայց խաղաղվել նշանակում է հետևել, թե ոնց են տղերքին սոված կամ այլ կերպ ոչնչացնում։ Ուզո՞ւմ ես խաղաղ լինել, եղի՛ր։ Անձամբ ես էլ խաղաղ եմ, պասիվ եմ դիմադրում ու դիմադրելու։ Բայց նաև չեմ խանգարում որևէ մեկին իր կեղեքվածության, հարստահարման, արժանապատվության ոտնահարման պատասխանը տալ, սոլիդարությունը դրսևորել ներսի տղերքին։ Առավել ևս՝ քո խախանդվելու կոչերը մյուս կողմի վրա չեն ազդում. նրանք շարունակում են ծեծել, թքել, ստիպել կոշիկները պաչել հենց խաղաղ կանգնած քաղաքացիներին։

***

Բաղրամյանում ճանաչող մարդիկ կային, որ եկան, զգուշացրին՝ բարիկադների վրա կանգնած մարդկանցից էս-էս-էս մարդիկ Վովայի թաղի թուլեքն են։ Հետագայում որոշները կամավոր հեռացան, որոշները՝ թեթև ճնշումներից հետո։ Բաղրամյանի ավարտը ցույց տվեց՝ ով ով էր։ Երեկ էդ նույն մարդկանցից տեսա Էրեբունու «բարիկադներին» բարձրանալիս։ Պետք է կազմակերպված տեսք ստանա էդ ամեն ինչը, թե չէ արժեզրկման, պահանջները խեղաթյուրելու, պառակտելու հավանականությունը մեծանում է։ Սցենարը մի անգամ աշխատել է, նույն սխալը երկրորդ անգամ թույլ տալը հիմարություն է։

Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը