Աշխարհ

21.07.2016 15:50


Քիմ Քարդաշյանը նոր շոու է թողարկում

Քիմ Քարդաշյանը նոր շոու է թողարկում

Իրապատում հեռուստաշոուների հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը որոշել է նոր նախագիծ կյանքի կոչել։ 35-ամյա Քարդաշյանն ուզում է ներկայացնել տարբեր բյութի բլոգերների պայքարը «Kardashian Apps»–ի տնօրենի պաշտոնի համար։

Քիմի դերը նախագծում բավական ակտիվ է լինելու։

«Նա պատրաստվում է բոլոր ջանքերը գործադրել՝ ընտրելու լավագույններից լավագույնին»,–ասել է ինսայդերը։

Ավելի վաղ էլ Քարդաշյանը հայտնվել էր հեղինակավոր «Forbes»–ի շապկին՝ համալրելով հարուստների շարքը, որոնք կուտակել են թվային հավելվածների շնորհիվ։ Բջջային հեռախոսների համար «Kim Kardashian: Hollywood» խաղն օգնել է հայուհուն ավելի քան 45 մլն դոլար վաստակել 2016–ից ի վեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը