Քաղաքական

21.07.2016 11:51


Հովիկ Աբրահամյանը խոսել է Խորենացի փողոցում տեղի ունեցածի մասին

Հովիկ Աբրահամյանը խոսել է Խորենացի փողոցում տեղի ունեցածի մասին

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է հուլիսի 17-ին էրեբունու ՊՊԾ գնդի գրավմանը։

Վարչապետը ցավակցություն է հայտնել զոհված գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին և բոլոր հարազատներին։

–Այն, ինչ տեղ ունեցավ գնդում, անթույլատրելի է և դատապարտելի, որովհետև բռնությամբ անհնար է անցնել իրական փոփոխությունների: Այն վտանգավոր և անհեռանկար գործընթաց է: Իրավիճակը խիստ մտահոգիչ է. իշխանությունն ամեն ինչ անում է և անելու է՝ հասնելու դրա խաղաղ հանգուցալուծմանը,- ասել է Աբրահամյանը։


Հիշեցնենք՝ հուլիսի 17–ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրոհած «Սասնա ծռեր» խումբը պատանդ է վերցրել այնտեղ գտնվող ոստիկաններին և պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականն ու «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով։

Չորեքշաբթի օրվա դրությամբ՝ շենքից ազատ է արձակվել հինգ պատանդ։

Այս խորագրի վերջին նյութերը