Իսկ գիշերը՝ ժամը 4–ի սահմաններում, ոստիկանությունը երկու անգամ դիմեց Խորենացի փողոցում հավաքված ցուցարարներին՝ հայտարարելով, որ նրանց բողոքի գործողությունն անօրինական է և հորդորելով ազատել տարածքը, բացել երթևեկելի հատվածը։
Ոստիկանությունը 15 րոպե ժամանակ տվեց քաղաքացիներին, ինչից հետո մեծ խմբերով վազեց ցուցարարների կողմ և սկսեց ուժ կիրառելով բերման ենթարկել նրանցից տասնյակներին։
Բերման ենթարկելու ժամանակ ոստիկանները հայհոյում և հարվածում էին ցուցարարներին, նրանցից մեկի դեմքից արյուն էր հոսում։
Ուղիղ միացում Խորենացի փողոցից
Խորենացի փողոցում իրավիճակն առավոտվանից հանդարտ է։
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան լայնածավալ բախում էր տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանների միջև։ Կան տասնյակ տուծածներ։

7or.am