Հասարակական-քաղաքական-մշակութային «փաղանգը» չորրորդ օրն է՝ նույն գնահատականներով եւ որակումներով է հանդես գալիս (առանձին բացառությունները չհաշված): Տպավորությունս այնպիսին, է, որ մի տեքստ է գրվել բոլորի համար, ու «փոխանցիկ դրոշի» պես իրար փոխանցելով՝ ասում են նույն բանը: Ամո՛թ է, պարոնա՛յք եւ տիկնա՛յք փափկասուն... Ասում եք՝ ահաբեկչություն, արկածախնդրություն, դավաճանություն, պետականությունը վտանգված է, պետք է բացառել արյունահեղությունը եւ այլն... Ասողներն էլ այնպիսիք են, որ տարբեր ժամանակներում դիմել են այդ քայլերին: Իրենք էլ չեն դիմացել արկածախնդրության, ահաբեկչության, արյունահեղության գայթակղությանը եւ գործել են պետականության դեմ: Հիմա եկել բոլորիս գլխին լոլո են կարդում, քանի որ հեղինակներն իրենք չեն: Իրենք արդեն այդ ամենը արել են ու հիմա ՍՍ-ի հաճախորդներն են... Նողկալի է այս ամենը, նո՛ղ-կա՛-լի՛... Իսկ ես համարում եմ, որ պետականությունը ե՛ս եմ: Պետականությունը ժողովուրդն է, որը պետականության հիմքն է: Ժողովուրդն է իր գոյությամբ գծում պետականության սահմանները, եւ նրանով են ամբողջանում պետականության բոլոր բաղադրիչները: Իսկ եթե պետականության վերնաշենքում վեր ընկած տականքներն արհամարհում են ՀԻՄՔԸ, ապա լինում է այն, ինչ տեսնում ենք...
Պետականությունը ե՛ս եմ
Հասարակական-քաղաքական-մշակութային «փաղանգը» չորրորդ օրն է՝ նույն գնահատականներով եւ որակումներով է հանդես գալիս (առանձին բացառությունները չհաշված):
Տպավորությունս այնպիսին, է, որ մի տեքստ է գրվել բոլորի համար, ու «փոխանցիկ դրոշի» պես իրար փոխանցելով՝ ասում են նույն բանը:
Ամո՛թ է, պարոնա՛յք եւ տիկնա՛յք փափկասուն...
Ասում եք՝ ահաբեկչություն, արկածախնդրություն, դավաճանություն, պետականությունը վտանգված է, պետք է բացառել արյունահեղությունը եւ այլն...
Ասողներն էլ այնպիսիք են, որ տարբեր ժամանակներում դիմել են այդ քայլերին: Իրենք էլ չեն դիմացել արկածախնդրության, ահաբեկչության, արյունահեղության գայթակղությանը եւ գործել են պետականության դեմ:
Հիմա եկել բոլորիս գլխին լոլո են կարդում, քանի որ հեղինակներն իրենք չեն: Իրենք արդեն այդ ամենը արել են ու հիմա ՍՍ-ի հաճախորդներն են...
Նողկալի է այս ամենը, նո՛ղ-կա՛-լի՛...
Իսկ ես համարում եմ, որ պետականությունը ե՛ս եմ:
Պետականությունը ժողովուրդն է, որը պետականության հիմքն է: Ժողովուրդն է իր գոյությամբ գծում պետականության սահմանները, եւ նրանով են ամբողջանում պետականության բոլոր բաղադրիչները:
Իսկ եթե պետականության վերնաշենքում վեր ընկած տականքներն արհամարհում են ՀԻՄՔԸ, ապա լինում է այն, ինչ տեսնում ենք...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից