«Ահաբեկիչ» բառի հոմանիշը սարսափ տարածելն է։ Տարածո՞ւմ են արդյոք սարսափ Էրեբունու ոստիկանության բաժանմունքը գրաված տղաները։ Պատասխանը հստակ չէ, քանզի և՛ տարածում են, և՛ չեն տարածում։ Նայած, թե ում համար։
Տղաներից սարսափած են իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իսկ ահա հանրությունը սարսափած չէ. ավելին՝ «բալետ է անում»։
Բ26–ում ահաբեկված են։ Դա է պատճառը, որ ոստիկանության բաժանմունքը գրավածներին ահաբեկիչ են անվանում։ Հանրային տրամադրությունները հակառակն են։
Ուշագրավն այն է, որ ահաբեկչական գործողություններ իրականում կատարել և կատարում է այս իշխանությունը։ Ահաբեկչական գործողություն է ընտրություններ կեղծելը, զրոյական ռեյտինգով ինչքան տոկոս ուզել, այնքան «խփելը», մարդկանց վրա ճնշումներ բանեցնելով իշխանություն պահելը, «անկախ» լրատվամիջոցներով հանրության դեմ տեղեկատվական արշավ տանելը, Հայաստանի մարզերը լիսկաներով լցնելը, մարդկանց արտագաղթի հասցնելը, բիզնեսները խլելը կամ փայ մտնելը և այլն։
Հայաստանի ապագայով մտահոգ մարդկանց կարգախոսը, հետևաբար, պետք է լինի հետևյալը՝ «Ո՛չ ահաբեկչությանը»։
Ովքեր են ահաբեկիչները, և ինչ է պետք անել

Պետրոս Ալեքսանյան