Աշխարհ

20.07.2016 14:55


Թուրք գիտնականներին արգելել են լքել երկիրը

Թուրք գիտնականներին արգելել են լքել երկիրը

Թուրքիայի Բարձրագույն կրթության խորհուրդը բոլոր թուրք գիտնականներին արգելել է լքել երկիրը։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ պետական TRT հեռուստաընկերությանը հղումով։ Նշվում է, որ այդ արգելքի մասին հայտարարվել է այն բանից հետո, երբ նույն խորհուրդը թուրքական համալսարանների 1577 դեկանի կոչ է արել հրաժարական տալ, մասնավոր ուսումնական հաստատություններում աշխատող ևս 21 հազ ուսուցչից էլ վերցվել են արտոնագրերը։

Աղբյուրը հիեշցնում է՝ ռազմական անհաջող փորձից հետո Թուրքիայում 7,5 հազ մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ 6 հազ զինվորական, 755 դատավոր ու դատախազ։ Աշխատանքից նաև 8 հազ պետծառայող է ազատվել, այդ թվում՝ 30 նահանգապետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը