Առաջիկա ԱԺ ընտրությունների «քցվողները» նշմարվում են
Սերժ Սարգսյանն անհեռանկար գործով է սկսել զբաղվել. փորձում է վերակենդանացնել «Օրինաց Երկիր» կուսակցությունը՝ իր ղեկավարով հանդերձ։
Եթե խոսեինք բուքմեյքերների բառապաշարով, ապա կարելի էր ասել, որ 2012թ. խորհրդարան անցնելու ՕԵԿ-ի գործակիցն առնվազն 50 է, այսինքն՝ դա այնքան անհավանական է, որ մեկը հիսունի հարաբերակցությամբ միայն կարող ես «կլիենտ» գտնել, որպեսզի վերջինս «ստավկա» անի ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի վրա։ Չգիտի՞ այդ մասին Սերժ Սարգսյանը։ Վստահաբար՝ գիտի։ Բայց այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ են փչում ՕԵԿ-ի ծակված փուչիկը։ Փորձենք պատասխանել այդ հարցին։
Գաղտնիք չէ, որ Ս. Սարգսյանը ձգտում է ապագա ԱԺ-ում առնվազն չկորցնել իր ձայնաքանակը և հետագայում միանձնյա իշխանություն ձևավորել, բայց այդ ծրագրերին սպառնացողներ կան և՛ իշխանական համակարգից դուրս, և՛ իշխանության ներսում գտնվողների կողմից (ԲՀԿ-ն էլ է հայտարարում, որ ձգտում է «50+1»-ի)։
Նկատենք, որ Սարգսյանի ծրագրերին այս պահին ավելի շատ իշխանության ներսից սպառնալիք կա, քան թե փողոցային ընդդիմությունից։ Դրա համար էլ Սարգսյանը քաղաքական գերեզմանոցից ուզում է հարություն տալ ՕԵԿ-ին, որպեսզի հավասարակշռի Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժին։ Եվ որպեսզի քիչ թե շատ ազդեցություն ու փող ունեցող մարդիկ ոչ թե գնան ԲՀԿ կամ համալրեն ՀՀԿ-ի վատ հայերեն խոսողների բանակն ու էլ ավելի մեծ բեռ չդառնան ՀՀԿ «ճկուն» ղեկավարի համար, նրանց ուղարկվում է ՕԵԿ (Խուճուճ Էդոն ու Լավանդայի Արայիկը այդ ծրագրի շրջանակներում են հայտնվել Ա. Բաղդասարյանի կողքին)։ Այսինքն, խուճուճներին ու լավանդաներին ուղարկելով ՕԵԿ՝ նրանց «նագլի» ձևով «քցում» են, քանի որ բոլորին էլ պարզ է, որ «Օրինաց»-ը ԱԺ չի մտնի, բայց Սարգսյանին դա չի հետաքրքրում։ Նրա համար կարևորն այն է, որ նմանատիպ մարդիկ լրացուցիչ ուտող բերան չդառնան ՀՀԿ-ի համար, հայտնվեն այնպիսի վերահսկելի կառույցում, ինչպիսին ՕԵԿ-ն է և, բացի այդ, հանկարծ չհամալրեն Գ. Ծառուկյանի թիմի շարքերը։ Այլ խոսքերով՝ լավանդաներն ու մյուսները նախատեսված են Ծառուկյանից ձայներ փախցնելու և հետագայում «քցվելու» համար։ Ընդամենը։
Նման գործելաոճը իշխանությանը միշտ էլ հատուկ է եղել։ Երբ նրանք չեն ցանկացել որևէ օլիգարխի կամ կիսաօլիգարխի «այո» ասել, բայց չեն էլ ուզեցել նրան նեղացնել ու ընտրություններից առաջ «աբիժնիկ» սարքել, ուղարկել են իշխանական արբանյակ կուսակցություններ ու հավաստիացրել, թե տվյալ կուսակցությունը անցողիկ է, և կապ չունի, թե հավերժ իշխանամետ փողատերը ո՞ր ցուցակով կծառայի իշխանությանը և ձեռքի հետ էլ իր բիզնեսին «կռիշ» կկանգնի։ Իշխանամետ բիզնեսմեններն ուրախ–ուրախ կերել են «կուտը» և համալրել այս կամ այն կուսակցության շարքերը։ Հետագայում, իհարկե, շատ ու շատ փողատերեր այդ տարբերակով «քցվել» են, բայց արդեն գնացքը գնացած է եղել, ու քանի որ նրանք այնքան էլ մաքուր անցյալ չունեն, սուսուփուս համակերպվել են «քցվելու» փաստի հետ ու շարունակել ծառայել իշխանությանը՝ հույս ունենալով, թե մի օր իրենց բախտն էլ կժպտա։
Իշխանության այդ գործելաոճը բավական պարզունակ է, բայց փաստն այն է, որ ամեն անգամ «կուտ» ուտողների պակաս չի զգացվում։ Խուճուճների ու ոչ այնքան խուճուճների վարքագիծը ձեզ օրինակ։
Վերը նկարագրված մոդելի ևս մեկ անգամ կյանքի կոչման համար ՕԵԿ-ը, իհարկե, ծանր դեպք է, և հավանաբար մեծ ջանքեր են պահանջվել Ս. Սարգսյանից, որպեսզի լավանդաներին ու մյուսներին համոզեն, թե այդ կուսակցությունը «մոռգում» չէ, ու նրա վրա դեռ կարելի է «ստավկա» անել։ Դրա համար էլ ԱԽՔ-ին ուժեղացնելու գործի մեջ ներգրավվել է նաև «ընդդիմադիր» մամուլը, որի միջոցով շրջանառության մեջ դրվեցին Արթուր Բաղդասարյանի՝ ԱԺ նախագահ դառնալու մասին լուրերը։ Ապագա «քցվողների» համար, երևի, զգոնությունը բթացնելու անհրաժեշտություն էր առաջացել, և «ազատ ու անպատասխանատու» մամուլն իր դերը կատարեց. «կտերը» գոտեպնդեցին ոմանց։ Կարծում եք՝ հե՞շտ է մարդկանց համոզել, որ նրանք անդամագրվեն ՕԵԿ-ին և ուս-ուսի տված՝ մարդկանց առաջ դուրս գան, ասենք, «էգ առյուծ» Հեղինե Բիշարյանի հետ։ Հեշտ չէ, բայց դեռ «հավատացյալներ» գտնվում են։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Քաղաքականության մեջ իր կուտակած էներգիան սպառելու Արայիկ Հայրապետյանի սուբլիմացիան հերթական անգամ բացասական արդյունք է տալու. ՕԵԿ-ով կամ ՕԵԿ-ի վրա՝ միևնույն է զրոյական արդյունքն ապահովված է։
Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք. Լավանդայի Արայիկը մի ժամանակ ՕԵԿ-ի դեմ պայքարելով՝ տանուլ տվեց նրանց մեծամասնականի թեկնածու ՍԱՍ-ի Արտակին, ով հետագայում «քցվեց» նույն մոդելով, ինչով որ առաջիկայում «քցվելու» է Արայիկը։ Այդպիսի բաներ։