Քաղաքական

20.07.2016 00:08


ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության անդամները գտնվում են Խորենացի փողոցում (տեսանյութ)

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության անդամները գտնվում են Խորենացի փողոցում (տեսանյութ)

Ինչպես արդեն նշել էինք, Խորենացի փողոցում գտնվող ցուցարարների մոտ են գտնվում նաև ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երկու փոխնախագահները՝ Ստեփան Մարգարյանը և ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, ինչպես նաև ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Մանվել Եղիազարյանը։

-Մենք ևս այստեղ ենք, որպեսզի բացառվի արյունահեղությունը,-«7օր»–ին ասել է Էլինար Վարդանյանը՝ հավելելով, որ իրենք շարունակում են մնալ Խորենացի փողոցում:

-Խոսել ենք փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի հետ, փորձեցինք նրանից ստանալ տեղեկատվություն: Այս պահին իրավիճակը խաղաղ է։ Կրկնում եմ՝ պետք է արվի հնարավոր ամեն ինչ՝ արյունահեղությունը բացառելու նպատակով,–նշել է Էլինար Վարդանյանը:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Սփեփան Մարգարյանն էլ ասել է, որ իրենք որոշակի քննարկումներ են անցկացնում այլ քաղաքական ուժերի հետ. առաջարկել են կուսակցական խումբ ձևավորել՝ բանակցություններ վարելու կամ որևէ լուծումով հանդես գալու նպատակով:

Ստեփան Մարգարյանը հավելել, է որ ցույցին են միացել՝ ժողովրդին հնարավորինս աջակցություն ցուցաբերելու և արյունահեղությունը կանխելու նպատակով:

-Բնականաբար, ամեն օր լինում ենք այստեղ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունից մշտապես որևէ մեկը կա, նաև մեծ խմբով ենք այցելում և վաղը նույնպես այստեղ ենք լիելու,-ասել է Մարգարյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը