Քաղաքական

19.07.2016 23:41


Մանվել Եղիազարյան. «Մեկը գոռում է՝ Սերժի՛կ, հեռացի՛ր», մեկ ուրիշն էլ՝ «Ազատությո՛ւն տղաներին»

Մանվել Եղիազարյան. «Մեկը գոռում է՝ Սերժի՛կ, հեռացի՛ր», մեկ ուրիշն էլ՝ «Ազատությո՛ւն տղաներին»

-Ասում էին, որ կրակոցներ են եղել, մենք կարծեցինք, որ դա կարող է կապված լինել ապստամբ տղաների հետ: Շուտափույթ կերպով հասանք տեղ և խոսեցինք տեղում գտնվող գնդապետի հետ: Նա ասաց՝ տղաների հետ, միանշանակ, ոչ մի խնդիր չկա, պատանդների հետ ամեն ինչ նորմալ է: Իսկ կրակոցները կապված էին եղել այլ դեպքի հետ, երբ Սարի թաղում ոստիկանները ժողովրդի հետ էին բախվել,-այս մասին «7or»-ի հետ զրույցի ընթացքում ասել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, ով այս պահին գտնվում է Խորենացի փողոցում:

Նա նշել է, որ այնտեղ հավաքված հարյուրավոր քաղաքացիները վստահ և հաստատուն տրամադրվածությամբ կանգնած են:

-Մեկը գոռում է՝ «Սերժի՛կ, հեռացի՛ր», մեկ ուրիշն էլ՝ «Ազատությո՛ւն տղաներին»,-ասել է Մ. Եղիազարյանը:

Նա հիշեցրել է, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունն առաջարկով է հանդես եկել, որպեսզի ստեղծվի տարբեր քաղաքական ուժերից կազմված խումբ, որի վրա կդրվի լիազորություն՝ բանակցելու երկու կողմերի հետ՝ հարցին քաղաքական ու անարյուն լուծում տալու նպատակով։:

-Այստեղ կարևոր է, որ ժողովուրդը չթշնամանա: Ժողովուրդը ոչ թե ընդդիմություն է դարձել իշխանություններին, այլ թշնամի: Մենք պարտավոր ենք ամեն կերպով մեր երկիրը կարգի բերել, փոխել իրավիճակը, այնպես անել, որ հայ ժողովուրդը զգա՝ ինքն իսկական պետության քաղաքացի է,-ասել է Մանվել Եղիազարյանը՝ ավելացնելով, որ ժողովուրդը, բնական է, պետք է հավաքվի և պայքարի իր իրավունքների համար, բայց միայն խաղաղ ճանապարհով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը