Աշխարհ

19.07.2016 15:50


Դուբայի շեյխերին Լոնդոնի մետրոյում են նկատել (լուսանկար, տեսանյութ)

Դուբայի շեյխերին Լոնդոնի մետրոյում են նկատել (լուսանկար, տեսանյութ)

Անգլիացիները Լոնդոնի գնացքում՝ Հիթրոուի օդանավակայանի ճանապարհին, նկատել են Միացյալ Արաբական Էմիրությունների փոխնախագահ և վարչապետ, Դուբայի միապետ, շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ ալ Մաքթումին, որի ունեցվածքը «Time»–ն ու «Forbes»–ն ավելի քան 4 մլրդ դոլար են գնահատել։

«dailymail»–ի փոխանցմամբ՝ նրա ուղեկիցն էլ շեյխ Համդան բին Մոհամմեդ ալ Մաքթումն էր՝ Դուբայի թագաժառանգ արքայազնը։

Մետրոյում նրանք ներբեռնել են իրենց լուսանկարները և տեղադրել «Թվիթթերում», «Instagram»–ում և «snapchat»–ում։։ Ավանդական արաբական երկար հագուստի փոխարեն տղամարդիկ ամառվա շոգին ավելի թեթև են հագնվել։

Այս խորագրի վերջին նյութերը