Բրիտանիայում հիջաբով հեռուստահաղորդավարուհու պատճառով սկանդալ է առաջացել
Մեծ Բրիտանիայում հիջաբով հեռուստահաղորդավարուհու պատճառով սկանդալ է առաջացել։
«The Guardian»–ի լրագրող Ֆաթիմա Մանջին «Channel 4»–ի լսարանին էր փոխանցում Նիսի ահաբեկչության հետ կապված վերջին տեղեկատվությունը։
Դրանից հետո «The Sun»–ն իր նախկին գլխավոր խմբագիր Քելվին Մաքքենզիի հոդվածը հրապարակեց՝ քննադատելով հեռուստաէկրանին հայտնված Մանջիին։
Լրագրողն անտեղի է համարել մահմեդականների իրագործած ահաբեկչության լուսաբանումը հիջաբ հագած կնոջ շուրթերով։
Սակայն դրանից հետո «The Sun»–ը վրդովված քաղաքացիներից 300 բողոք է ստացել, որում պարբերականին մեղադրում էին խտրականության մեջ։
«Channel 4»–ն էլ իր հերթին Մանջիին աջակցող հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Մաքքենզիի խոսքերը հավասարազոր են կրոնական ու ռասսայական ատելություն բորբոքելուն։ Ժուռնալիստների ազգային միությունը նույնպես դատապարտել է նրա այդ արարքը։
Նշվում է, որ սկանդալից հետո «The Sun»–ը երկրորդ հոդվածն է հրապարակել, որում ասվում է՝ այն փաստը, որ Մանջին լուսաբանում է ահաբեկչությունը, խոսում էայն մասին, թե «որքան մեծ է Բրիտանիան»։
Բրիտանիայում հիջաբով հեռուստահաղորդավարուհու պատճառով սկանդալ է առաջացել
Մեծ Բրիտանիայում հիջաբով հեռուստահաղորդավարուհու պատճառով սկանդալ է առաջացել։
«The Guardian»–ի լրագրող Ֆաթիմա Մանջին «Channel 4»–ի լսարանին էր փոխանցում Նիսի ահաբեկչության հետ կապված վերջին տեղեկատվությունը։
Դրանից հետո «The Sun»–ն իր նախկին գլխավոր խմբագիր Քելվին Մաքքենզիի հոդվածը հրապարակեց՝ քննադատելով հեռուստաէկրանին հայտնված Մանջիին։
Լրագրողն անտեղի է համարել մահմեդականների իրագործած ահաբեկչության լուսաբանումը հիջաբ հագած կնոջ շուրթերով։
Սակայն դրանից հետո «The Sun»–ը վրդովված քաղաքացիներից 300 բողոք է ստացել, որում պարբերականին մեղադրում էին խտրականության մեջ։
«Channel 4»–ն էլ իր հերթին Մանջիին աջակցող հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Մաքքենզիի խոսքերը հավասարազոր են կրոնական ու ռասսայական ատելություն բորբոքելուն։ Ժուռնալիստների ազգային միությունը նույնպես դատապարտել է նրա այդ արարքը։
Նշվում է, որ սկանդալից հետո «The Sun»–ը երկրորդ հոդվածն է հրապարակել, որում ասվում է՝ այն փաստը, որ Մանջին լուսաբանում է ահաբեկչությունը, խոսում է այն մասին, թե «որքան մեծ է Բրիտանիան»։
7or.am