Երբ լրատվամիջոցներն սկսում են թվագրել զինված ապստամբների գործողության օրերը (այսինքն՝ հանգուցալուծումը ձգձգվում է), տպավորություն ունես, որ գործող իշխանության ներսում նույնքան ժամերի և օրերի ընթացքում սկսվել ու շարունակվում է «սողանքը»: Մինչդեռ, մինչև հուլիսի 17-ը Սերժ Սարգսյանն ու իր կուսակցությունն իրենց այնքան հզոր էին համարում, այնպես ուժեղ ու միահեծան էին զգում:
«Սասնա ծռերի» կողմից նախաձեռնած և շարունակվող եռօրյա մահապարտությունը (ՊՊԾ գնդի տարածքը զենքով պահելն ու պատանդառությունը) գործող իշխանության և նրա առաջնորդի սասանման նախանշաններն են ցուցանում:
Մինչև երեկ իրեն այդքան վստահ զգացող, ներքաղաքական հարցերում անզիջում վարքագիծ դրսևորող, ժողովրդին արհամարհող ու հայրենիքն էլ «Կազանի զոհասեղանին» դրած (չհաշված՝ ապրիլյան չորսօրյա պատերազմում մոտ 120 զոհի ողբերգական հանգամանքը «մարսելը») ՀՀԿ ղեկավարն այսօր պայթունավտանգ իրավիճակից ելքեր գտնելու հարցում դարձել է անճար ու անկարող: Անցել են այն ժամանակները, երբ նա կարող էր համարձակորեն և ցինիկաբար հայտարարել, թե՝ «ինչքան ուզեք՝ էնքան խփենք» (ընտրություններին տոկոս խփելով՝ ըստ էության, ՀՀ քաղաքացիներին էր «խփում», որոնք հարյուրհազարներով լքում էին և լքում են երկիրը): Անցել են այն ժամանակները, երբ դիմեց սահմանադրական ավանտյուրայի՝ Գագիկ Հարությունյանի հետ միասին բոլորիս խաբելով, թե «բարեփոխումները» փրկություն են երկրի ու ժողովրդի համար:
Էրեբունիում զինյալներին ողջախոհության կոչելու հարցում «տոկոս խփել՞ չի կարողանում: Այն է՝ ժողովրդական ցասումը կառավարելու կամ մեղմելու հարցում անգամ նոր Սահմանադրության «աշխատող» գործիքներից օգտվել չի կարողանում: Քանզի ամեն հարցում է կեղծել, ամեն ինչ է արել, որ պահը գար ու երկիրը բոլոր առումներով հայտնվեր ճգնաժամային իրավիճակում:
Անկախ հանգամանքից, որ քաղաքական հարցեր լուծելու համար բռնության դիմելը ձև չէ, այնուհանդերձ, ինքը՝ Սարգսյանն է իր 8-ամյա կառավարման «շնորհիվ» հասցրել նրան, որ երկրում այլ կերպ հնարավոր չլինի արմատական փոփոխություններ իրականացնելը, քան՝ զինված ապստամբության դիմելն է: Ինչպես ասում են՝ դե հիմա, արի ու ինքդ «կեր քո եփած կաշան»:
Դե հիմա, արի ու ինքդ «կեր քո եփած կաշան»

Կիմա Եղիազարյան