Ոստիկանները՝ Վարուժան Ավետիսյանի դստերը. «Քո հայրը տեռորիստ ա»
«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի 20-ամյա դուստրը՝ Անի Ավետիսյանը, «Ա1+»-ին պատմել է, որ հուլիսի 18-ին ոստիկաններն իր հանդեպ բռնություն են կիրառել: Աղջկան և մորը ոստիկանները բերման են ենթարկել Խորենացի փողոցից: Ավտոմեքենայի մեջ Անիին և նրա մորը ոստիկանները հայհոյել են:
Ոստիկանության Կենտրոնի բաժնում երկուսին էլ խփել են` ասելով, թե «մենք գիտենք՝ դուք ովքեր եք. քո հայրը տեռորիստ ա»:
Անին արդեն ազատության մեջ է: Ստեղծված իրավիճակում, ըստ նրա, «ամեն ինչ ժողովրդի ձեռքում է». ժողովուրդն իր կամքը պետք է թելադրի իշխանություններին:
«Մենք փոքրաթիվ ուժերով չենք կարող ոչ մի բան փոխել»,-ասում է Անի Ավետիսյանը:

Մանրամասները՝ «Ա1+»–ում։