Նույնիսկ եթե ավտորիտար ռեժիմ ես, ապա լիմիտներ կան, որ չես կարող անցնել
Իրավիճակը ողբերգությունը նաև նրանում է, որ մինչև էս պահը պետական համակարգում որևիցե մեկը հրապարակային ցույց չի տվել, որ հասկանում են պահի լրջությունը, ու պատրաստ են ադեկվատ քայլեր ձեռնարկել իրավիճակից դուրս գալու համար:
Ա՛յ մարդ, էդ անտեր ժամանակակից քաղաքատնտեսական կառուցվածքը թույլ չի տալիս, որ միշտ ինչքան ուզենաս՝ խփես, ինչքան ուզենաս՝ իշխանություն ունենաս: Նույնիսկ եթե ավտորիտար ռեժիմ ես, ապա լիմիտներ կան, որ չես կարող անցնել:
Եթե դու ցմահ իշխելու ցանկություն ունես, բայց բոլոր հարցերում պռավալ ես տվել, ապա էդքան խելք պետք է ունենաս, որ ոչ թե Սահմանադրություն փոխես՝ ցմահ մնալու ցանկություններդ բավարարելու համար, այլ մտածես անցնցում իշխանությունից հեռանալու տարբերակների մասին:
Դու կարաս 30 տարի քո ուզած ձևով ղեկավարես, բայց վերջում մուբարաք լինես քաղաքականությունից կամ քեզ չաուշևսկի անեն: Ո՞ւմ է պետք էդ տարիների ղեկավարումը, եթե դու վերջում բանտում ես լինելու, կամ էլ պատի տակ գնդակահարելու են: Նույնիսկ Պուտինն ու Էրդողանը, որոնք լուրջ փոփոխություններ են կատարել իրենց երկրներում, հիմա ճգնաժամի ճանապարհն են բռնել, որովհետև լիմիտից շատ են մնացել, ու չեն հեռացել: Իսկ պռավալներով ղեկավարած մարդն ավելի շատ ցնցումներով կարող է հեռանալ:
Տղե՛րք, լուրջ եմ ասում, կարող եք նայեք 45 թվից մինչ էսօր բոլոր դիկտատորների՝ քաղաքականությունից հեռացման տարբերակները. ճնշող մեծամասնությունը ողբերգությամբ է հեռացել, որովհետև ժամանակին իրենց իշխանությունը թյուր իրականություն է ստեղծել իրենց համար:
Ես հասկանում եմ, որ ավտորիտար ռեժիմն ուժեղ երևալու հիվանդություն ունի, դրա համար միշտ դիմում է բռնության, բայց դա ճակատամարտեր հաղթել է, որովհետև էդ տարբերակով պատերազմները պարտվում են: Այս ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ավտորիտար ռեժիմը Հայաստանում չի կարողանում գոյատևել, իսկ դա հասկանալու համար պետք չի շատ գիտելիք ունենալ:
Դրա համար լուծումը խաղաղ ճանապարհով գնալն է, պետք է բացել իշխանությունը, ապրիլյան պատերազմը ձեզ այդ մեսիջը տվել էր, բայց չհասկացաք. բազմաթիվ անգամ ձեզ զգուշացրել են, որ ձեր ընտրած ճանապարհը պայթունավտանգ է:
Ուժեղ լինելը միայն ջարդելով չի, այլ այն, ինչ չես կարող պահել, դրանից հրաժարվելով է: Այնպես չի, որ ժողովրդավարական երկրներում մարդիկ չեն ուզում երկար մնալ քաղաքականության մեջ, բայց այնտեղ համակարգը սահմանափակում է մարդկանց ախորժակը, ավտորիտար ռեժիմներում դա մնում է մարդու վրա. մի քիչ խոհեմություն էպետք իշխանության ցանկությունը սահմանափակելու համար:
Իրավիճակից դուրս գալու բանալին ձեր մոտ է, խոհեմություն կունենաք ու կկարողանաք խաղաղ ու բարեփոխումների ճանապարհով լուծել հարցը, հաստատ կշահեն բոլորը, չեք ունենա ու կշարունակեք ավանդական ճանապարհով գնալ, պռավալ կտաք ամբողջ պետական համակարգը:

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից