«Սպասում ենք, թե երբ ոստիկանները կկատարեն իրենց խոստումն ու կբերեն Ժիրայր Սեֆիլյանին»
«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը, ով եւս այս պահին գտնվում է Էրեբունու Պարեկապահական ոստիկանության գնդի ծառայության տարածքում, ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ իրենք առայժմ շարունակում են սպասել, թե երբ ոստիկանները կկատարեն իրենց խոստումը ու կբերեն Ժիրայր Սեֆիլյանին, ով էլ իրենց անունից կբանակցի իշխանությունների հետ:
«Մենք մեր մարդասիրական նպատակներով որոշ ոստիկանների ազատ ենք թողել, իսկ իրենք դա այլ կերպ են ներկայացնում: Ներկայացնում են որպես թուլություն: Իրենք խնդրեցին, եւ մենք, որպես բարի կամքի դրսեւրում, բաց թողեցինք մեկին, ու խոստացան, որ փոխարենը կգնան ու կբերեն պարոն Սեֆիլյանին: Մեկն էլ ոստիկաններից վատառողջ էր, նրան նույնպես թույլ տվեցինք, որ շտապ օգնության մեքենայով տանեն: Մենք հայտարարում ենք, որ հիմա էլ մեր պահանջը նույնն է՝ Ս. Սարգսյանի հրաժարականը, եւ որ Սեֆիլյանին ուղեկցեն այստեղ, որովհետեւ մենք ենթարկվում ենք միայն Սեֆիլյանին, եւ նա է մեր անունից բանակցություններ վարելու»,-հայտնեց Ավետիսյանը:
Նա նաեւ նշեց, որ իրենք սկսել են ինքնամաքրման գործընթաց եւ ներքին Սարդարապատ, հորդորեց ՀՀ բոլոր քաղաքացիներին կանգնել իրենց կողքին, որպեսզի «վառեն հողը ռեժիմի ոտքերի տակ»:
Ավետիսյանը հաստատեց, որ կան մեկ զոհ եւ չորս վիրավոր:

Մանրամասն՝ ԳԱԼԱ-ում