Երթի մասնակիցները Խորենացի փողոցում են (ուղիղ միացում, լրացված)
Ազատության հրապարակում հավաք է հրավիրվել՝ հանրային քննարկում իրականացնելու հուլիսի 17–ին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ։
***
Իրավապահների ու ցուցարարների միջև քաշքշուկ է սկսվել, որոշ մասնակիցների հարվածել են, մի քանիսին էլ բերման են ենթարկել. լարված իրավիճակ է ստեղծվել։
***
Ցույցի մասնակիցներին է հանդիպել ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, որից պահանջել են ներողություն խնդրել ժողովրդից բռնություն գործադրելու համար և կոչ արել չկատարել գերագույն հրամանատարի հրամանները։
***
Մասնակիցները որոշել են երթով հասնել Էրեբունի։
***
Երթի մասնակիցները որոշեցին չգնալ Խորենացի փողոց, այլ շրջել Երևանի կենտրոնով և վերադառնալ Ազատության հրապարակ։ Նրանք վանկարկում են՝ «Սեր–ժի՛կ, հեռացի՛ր», «Միացե՛ք»։
***
Մաշտոցի պողոտա–Թումանյան խաչերուկում ինքնաբուխ նստացույց սկսվեց։
***
Երթի մասնակիցները որոշել են ամեն օր՝ ժամը 19:00–ին, հավաք անցկացնել Ազատության հրապարակում։
***
Վերադառնալով Ազատության հրապարակ՝ երթի մասնակիցները երկար բանավեճերից հետո որոշեցին շարվել Էրեբունի վարչական շրջան։
***
Ոստիկանության ՊՊԾ գնդին հարակից տարածքում՝ Խորենացի փողոցում, այս պահին ոստիկանական մեծ ուժեր են կուտակվում։
***
Երթի մասնակիցները հասան խորենացի փողոց։ Նրանց դիմավորեցին հրավառությամբ, որը տրվեց ՊՊԾ գնդից։

7or.am