Լրահոս

18.07.2016 15:45


ՊՊԾ գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սննդով, դեղորայքով. ԱԱԾ

ՊՊԾ գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սննդով, դեղորայքով. ԱԱԾ

Հուլիսի 18-ի ընթացքում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սննդով, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքով։ Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից։

ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված համալիր գործողությունների, այդ թվում՝ բանակցությունների արդյունքում բռնազավթված տարածքից դուրս է բերվել ևս մեկ պատանդ: Այդուհանդերձ, նման հուսադրող դրվագները դեռ չեն երաշխավորում ցանկալի վերջնարդյունքը ու չեն բացառում հնարավոր ողբերգական հետևանքները, որոնց համար պատասխանատվությունը կրելու են բացառապես այս հարձակման նախաձեռնողները:

Ահաբեկիչները պետք է գիտակցեն, որ չունեն այլընտրանք, քան ժամ առաջ անվերապահորեն կատարելը իշխանությունների բոլոր պահանջները: ՀՀ իրավապահ մարմինները դեռ հույս ունեն, որ զինված խմբի անդամները որոշումներ կայացնելիս կառաջնորդվեն միայն ողջախոհությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը