Քաղաքական

18.07.2016 15:32


Մանվել Եղիազարյան. «Պետք է երկիրը կարգավորել ու ոչ մի թիզ հող չզիջել»

Մանվել Եղիազարյան. «Պետք է երկիրը կարգավորել ու ոչ մի թիզ հող չզիջել»

Այսօր՝ հուլիսի 18–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն անդրադարձել է արցախյան խնդրին։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է հզոր երկիր ունենալ, ամրացնել սահմանները, զինել, որպեսզի հնարավոր լինի ոչինչ չզիջել և շահող դուրս գալ։

«Եվ ադրբեջանցիները կմոռանան դրա մասին, ինչպես հույները մոռացան Կիպրոսը կամ այլ տարածություններ, որոնք ժամանակին վերցվեցին, միացվեցին Իսրայելին և Թուրքիային։ Իսկ առաջին քայլը, որ պետք է արվի, երկիրը կարգավորելն է, սահմաններն ամրապնդելն ու ոչ մի թիզ հող չզիջելը»– ասել է Մանվել Եղիազարյանը։

Լրագրողների դիտարկմանը՝ տեսակետ կա, թե Արցախի այդ շրջաններն ազատագրվել են՝ հետագայում կարգավիճակի դիմաց հետ տալու նպատակով, Մանվել Եղիազարյանն ասել է, որ եղել է մարտի դաշտում, շտաբներում, գրասենյակներում ու չի լսել այդպիսի խոսակցություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը