Քաղաքական

18.07.2016 15:15


Ժիրայր Սեֆիլյանը պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ

Ժիրայր Սեֆիլյանը պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, կալանավորված Ժիրայր Սեֆիլյանը պատրաստ է հանդիպում ունենալ նույնիսկ Սերժ Սարգսյանի հետ՝ հարցին լուծում տալու նպատակով: Միաժամանակ, նա կոչով է հանդես եկել:

«Այդ կոչը միայն այդ տղաներին ուղղված չէ. կոչն ասում է, որ ամեն գնով պետք է խուսափել արյունահեղությունից, և դա իրականացնելու համար ինքը Սեֆիլյանը պատրաստ է ամենաբաձր մակարդակով հանդիպում ունենալ»,-այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, ով երեկ տեսակցել է Ժիրայր Սեֆիլյանին:

Երեկ նա հանդիպել է նաեւ Էրեբունու ՊՊԾ շենքն առավոտյան գրոհած «Սասնա ծռեր» ջոկատի մի խումբ անձանց հետ:

«Այնտեղ գտնվող տղաներն առաջին իսկ րոպեից պահանջել էին՝ Ժիրայր Սեֆիլյանին բերեն այդ զորամաս, բայց ուժային կառույցները դա բացարձակապես մերժել էին: Եթե ուժային կառույցների կողմից հեշտացվի, պարոն Սեֆիլյանը պատրաստ է գնալ հանդիպման»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը:

Նրա խոսքերով՝ իրենք զրկված են ինտերնետից եւ սննդից:

Ալեք Ենիգոմշյանը միաժամանակ տեղեկացրեց, որ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի զոհվելը շատ է բարդացրել իրավիճակը:

Մանրամասները՝ «Ա1+»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը