Մոգերինի. «Մահապատիժ կիրառող երկիրը չի կարող մտնել ԵՄ»
Պետությունը չի կարող հավակնել Եվրամիության անդամ լինելուն, եթե այնտեղ մահապատիժ է կիրառվում։ Այս մասին, РИА «Новости»–ի փոխանցմամբ, այսօր հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների աշխատանքային նախաճաշի արդյունքներն ամփոփելով։
«Ոչ մի երկիր չի կարող ԵՄ անդամ դառնալ, եթե այդ տեսակ պատիժ է կիրառում. այդպես է նախատեսված մեր օրենսդրությամբ»,–ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ և վարչապետ Էրդողանն ու Յըլդըրըմը հայտարարել են մահապատիժ կիրառելու սահմանադրական օրենքը խորհրդարանում քննարկելու հավանականության մասին, որը կկիրառեն հեղաշրջման փորձի կազակերպիչների նկատմամբ։

7or.am