Քաղաքական

18.07.2016 14:46


Խորենացի փողոցից ոստիկանները 3 քաղաքացու են բերման ենթարկել

Խորենացի փողոցից ոստիկանները 3 քաղաքացու են բերման ենթարկել

Խորենացի փողոցից՝ ՊՊԾ գնդի հարակից տարածքից, ոստիկանները քիչ առաջ բերման են ենթարկել 3 քաղաքացու, ովքեր ծառերի ստվերում նստած՝ պաստառների վրա գրում էին՝ «Այլ ելք չկա»։

Ոստիկանները մի քանի անգամ եկել զննել են գրությունը, այնուհետև, առանց որևէ հիմնավորման, քաղաքացիներին բռնի ուժով նստեցրել են ոստիկանական մեքենան։

Լրագրողների հարցին, թե որն էր նրանց բերման ենթարկելու պատճառը, ոստիկանության կապիտան Վահագն Աղաջանյանը նշել է՝ դա իր նախաձեռնությամբ է եղել, սակայն պատճառի մասին ոչինչ չի ասի՝ հորդորելով դիմել Ոստիկանության լրատվության և տեղեկատվության վարչություն։

Նշենք, որ բերման ենթարկվածների թվում են նաև Կարո Եղնուկյանի աղջիկները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը