Քաղաքական

18.07.2016 13:10


«Պատանդներ վերցրած զինված խմբի հետ բանակցությունները շարունակվում են»

«Պատանդներ վերցրած զինված խմբի հետ բանակցությունները շարունակվում են»

Պատանդներ վերցրած զինված խմբի հետ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը՝ նշելով, որ դրանց արդյունքում ազատ են արձակվել մեկ ոստիկան և շտապօգնության մեքենայի վարորդը:

–Ազատ արձակված ոստիկանը պարեկապահակային ծառայության աշխատակից է: Ներկայումս համապատասխան օպերատիվ հետախուզական և կանխարգելիչ միջոցառումներն իրավապահ մարմինների կողմից շարունակվում են, պատշաճ ժամկետներում կտրվի ինֆորմացիա, –ասել է Պողոսյանը։

Փոխոստիկանապետի խոսքով՝ այս պահին կա հինգ պատանդ.

–Մեր պահանջը նույնն է՝ ազատ արձակել բոլոր պատանդներին, դադարեցնել իրավիճակի սրումն ու ապակայունացումը, հանձնվել իշխանություններին:

Պողոսյանը նշել է՝ եթե փոխզիջումներ չլինեն, ոստիկանությունն ու իրավապահ համակարգն ի վիճակի են ձեռնարկել օրենքով թույլատրելի բոլոր միջոցառումները:

Պողոսյանը նաև հավելել է՝ Ժիրայր Սեֆիլյանին բանակցություններին ներգրավելու վերաբերյալ հարցը դեռևս չի քննարկվում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը