Եթե լինեն զոհեր, բանակ-ոստիկանություն անդունդը խորանալու է
Եկեք իրավիճակն ավելի խորքային վերլուծենք: Ո՞րն է ոստիկանության ֆունկցիան: Ոստիկանության ֆունկցիան գործող քաղաքական համակարգի անվտանգությունն ապահովելն է ցանկացած երկրում: Ո՞րն է բանակի ֆունկցիան` ապահովել երկրի անվտանգությունը: Հիմա ո՞րն է ստեղծված իրավիճակի առանձնահատկությունը: Առանձնահատկությունն այն է, որ համակարգի և երկրի անվտանգությունը հակասության մեջ են հայտնվել: Գործող քաղաքական համակարգը ցանկանում է տարածքային զիջման գնալ, ինչը հակասում է երկրի անվտանգությանը: Այսինքն, բանակը և ոստիկանությունը հայտնվել են հակասության մեջ: Զինված խմբի անդամների մեջ կան պատերազմի վետերաններ, պաշտոնաթող սպաներ, իսկ պատանդները ոստիկաններ են: Ու այս հակասությունը չի կարող հանգուցալուծվել զինված խմբի վրա գրոհելով: Եթե ուժային հարձակում լինի, ու, բնականաբար, լինեն զոհեր, դա նշանակում է որ բանակ-ոստիկանություն անդունդը խորանալու է, ինչը կբերի ավելի վատ հետևանքների: Գուցե ոչ միանգամից, բայց ավելի ծանր հետևանքներով, քան այսօրվա իրադարձություններն են:
Եթե լինեն զոհեր, բանակ-ոստիկանություն անդունդը խորանալու է
Եկեք իրավիճակն ավելի խորքային վերլուծենք: Ո՞րն է ոստիկանության ֆունկցիան: Ոստիկանության ֆունկցիան գործող քաղաքական համակարգի անվտանգությունն ապահովելն է ցանկացած երկրում:
Ո՞րն է բանակի ֆունկցիան` ապահովել երկրի անվտանգությունը:
Հիմա ո՞րն է ստեղծված իրավիճակի առանձնահատկությունը: Առանձնահատկությունն այն է, որ համակարգի և երկրի անվտանգությունը հակասության մեջ են հայտնվել:
Գործող քաղաքական համակարգը ցանկանում է տարածքային զիջման գնալ, ինչը հակասում է երկրի անվտանգությանը: Այսինքն, բանակը և ոստիկանությունը հայտնվել են հակասության մեջ:
Զինված խմբի անդամների մեջ կան պատերազմի վետերաններ, պաշտոնաթող սպաներ, իսկ պատանդները ոստիկաններ են:
Ու այս հակասությունը չի կարող հանգուցալուծվել զինված խմբի վրա գրոհելով: Եթե ուժային հարձակում լինի, ու, բնականաբար, լինեն զոհեր, դա նշանակում է որ բանակ-ոստիկանություն անդունդը խորանալու է, ինչը կբերի ավելի վատ հետևանքների: Գուցե ոչ միանգամից, բայց ավելի ծանր հետևանքներով, քան այսօրվա իրադարձություններն են:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից