Կարծիք

18.07.2016 12:00


Հիմա արդեն Սերժ Սարգսյանը չի կարող պատասխանատվությունը բարդել այլոց վրա

Հիմա արդեն Սերժ Սարգսյանը չի կարող պատասխանատվությունը բարդել այլոց վրա

Էրեբունիում տեղի ունեցած և դեռ տեղի ունեցող իրադարձություններն այն ամենի հետևանքն են, ինչը մեր երկրում տեղի է ունենում վերջին տարիների ընթացքում: Երբ մարտի 1-ի գնով իշխանության եկած մարդը տարիների ընթացքում տապալվում է ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներում, Ղարաբաղում հող է հանձնում և դեռ ավելին է պատրաստ հանձնել, ու դրա հետ մեկտեղ էլ անտեսում է հասարակության պահանջները՝ կենտրոնանալով մենիշխանություն կառուցելու վրա, վաղ թե ուշ դա իր հետևանքները պետք է ունենա:

Նման բռնություններով քաղաքական պայքարը միանշանակորեն անընդունելի է, բայց դրա պատճառն այն է, որ մարդկանց հացրել են այնպիսի վիճակի, որ նրանք ստեղծված վիճակից դուրս գալու այլ ձև չեն տեսնում: Տեղի ունեցող իրադարձություններն ուղղակի հետևանք են անձամբ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության, և հետագա զարգացումների պատասխանատվությունը նույնպես նրա վրա է ընկնում:

Հիմա արդեն նա չի կարող իր «գեբելսյան քարոզչամեքենայի» միջոցով պատասխանատվությունը բարդել այլոց վրա, ինչը նա փորձում էր անել մարտի 1-ի թեմայի մասով:

Հ.Գ. Մի կարևոր նկատառում ևս՝ սովորության համաձայն՝ Սերժ Սարգսյանը կրիտիկական պահին (նկատել եք, չէ՞, ինչքան գնում է, այդ կրիտիկական պահերն ավելանում են) լռում է: Չնայած, զարմանալու բան չկա: Եթե մի մարդ հետևություն չի անում ապրիլյան պատերազմից հետո և գնում է բանակցությունների հողեր հանձնելու մտքերով, ապա դժվար թե նա այս իրավիճակից հետևություններ անի:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը