Պավել Մանուկյան. «Պարոն Օսիպյանը գերազանց է և կայտառ»
«Պատանդներից մեկի բացթողնման համար Ժիրայր Սեֆիլյանի հետ չենք խորհրդակցել, մե՛նք ենք որոշել»,- քիչ առաջ «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Էրեբունիի ՊՊԾ-ն գրոհողներից Պավել Մանուկյանը:
Նա տեղեկացրեց, որ ամբողջ օրը հաց չեն կերել ևմտադիր են այս պայմաններում շարունակել մինչև վերջ, «իսկ վերջը տարբեր տեսակ է լինում՝ կա՛մ հաղթանակ, կա՛մ մահ»:
Հարցին, թե ով է ազատ արձակված ոստիկանը, Պավել Մանուկյանը դիմեց Վալերի Օսիպյանին. «Պարո՛ն Օսիպյան, ինչպե՞ս էր ազատ արձակված պատանդի անունը: Փոխգնդապետը տեղեկացնում է՝ Արամայիս»:
Ի դեպ, պատանդառված փոխգնդապետի ինքնազգացողությունը Պավել Մանուկյանը բնորոշեց այսպես՝ գերազանց և կայտառ:
Պավել Մանուկյան. «Պարոն Օսիպյանը գերազանց է և կայտառ»
«Պատանդներից մեկի բացթողնման համար Ժիրայր Սեֆիլյանի հետ չենք խորհրդակցել, մե՛նք ենք որոշել»,- քիչ առաջ «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Էրեբունիի ՊՊԾ-ն գրոհողներից Պավել Մանուկյանը:
Նա տեղեկացրեց, որ ամբողջ օրը հաց չեն կերել և մտադիր են այս պայմաններում շարունակել մինչև վերջ, «իսկ վերջը տարբեր տեսակ է լինում՝ կա՛մ հաղթանակ, կա՛մ մահ»:
Հարցին, թե ով է ազատ արձակված ոստիկանը, Պավել Մանուկյանը դիմեց Վալերի Օսիպյանին. «Պարո՛ն Օսիպյան, ինչպե՞ս էր ազատ արձակված պատանդի անունը: Փոխգնդապետը տեղեկացնում է՝ Արամայիս»:
Ի դեպ, պատանդառված փոխգնդապետի ինքնազգացողությունը Պավել Մանուկյանը բնորոշեց այսպես՝ գերազանց և կայտառ:
Մանրամասները՝ «Ա1+»–ում։