Քաղաքական

18.07.2016 10:15


Ժիրայր Սեֆիլյանն առաջարկել է հարցի լուծման երրորդ տարբերակ

Ժիրայր Սեֆիլյանն առաջարկել է հարցի լուծման երրորդ տարբերակ

Ժիրայր Սեֆիլյանի կողմից առաջարկություն կա երրորդ տարբերակով հարցը լուծել: Այս մասին քիչ առաջ «NewsBook»-ի հետ զրույցում ասել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը:

Հարցին, թե որն է լուծման երրորդ տարբերակը, Ավետիսյանը պատասխանել է. «Մենք չենք կարող հիմա դա հրապարակել, բայց քննարկվում է այդ տարբերակը: Երկուստեք առնվազն ընդունելի է տարբերակը քննարկելու մակարդակով, և քննարկվում է տարբերակը: Այնպես որ, մեզ փորձել խաբել, հանգստացնել ու հետո գրոհի միջոցով հարց լուծել առավել քան ստորություն է, և համապատասխան արձագանք կստանա»:

Խմբավորման անդամը տեղեկացրել է, որ իրենք գիշերը ևս մեկ ոստիկանի են ազատ արձակել. «Սեֆիլյանի միջամտությամբ, որպես բարի կամքի դրսևորում և երկխոսություն սկսելու առաջին քայլ՝ ևս մեկ հոգու ազատ ենք արձակել, ևս մի երիտասարդ ոստիկանի, ով մի քիչ էլ ալերգիկ էր, նախընտրեցինք, որ գնա և իր առողջությամբ զբաղվի»։

Մանրամասները՝ «NewsBook»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը