Էրեբունիում տեղի ունեցածը և տեղի ունենալիքը կոնկրետ պատճառներ ունեն:
Բռնությունը քաղաքական պայքարում անընդունելի է, բայց բռնությունը պատճառ ունի, և պետք է այն հասկանալ:
Հետևանքը չպետք է շփոթել պատճառի հետ: Ոստիկանության բաժանմունքի գրավումն աննորմալություն է, բայց այդ աննորմալությունը հետևանք է մեկ այլ՝ շատ ավելի մեծ աննորմալության:
Ո՞վ է տեսել, որ երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ տապալած, պետությունը թուլացրած, տոտալ թալան իրականացրած, Ղարաբաղի հարցում միակողմանի զիջումներին համաձայնած մարդը փորձի ցմահ մնալ իշխանության ղեկին:
Սերժ Սարգսյանը տոկոսները խփեց, սահմանադրական հանրաքվեն «անցկացրեց», որպեսզի վերջին տարիներին տեղի ունեցածը շարունակական բնույթ ստանա: Իսկ դա աննորմալություն է: Այդ աննորմալությունը ռեակցիա է առաջացնում:
Կյանքը ցույց տվեց, որ իշխանություններն ադեկվատ չեն: Չորս օրում հարյուրից ավելի զոհ ենք տալիս ու պարտվում լոկալ բախումների ժամանակ՝ կորցնելով ռազմավարական դիրքեր, բայց սրանց մոտ բան չի փոխվում: Նույն ցինիզմն է ու դեմագոգիան:
Տնտեսությունը մահամերձ վիճակում է, իսկ սրանք Հարկային նոր օրենսգիրք են ընդունում, որ է՛լ ավելի շատ քերթեն բիզնեսին:
Մի խոսքով, վերևները չեն հասկանում ու չեն էլ ուզում հասկանալ, իսկ ներքևներում անորոշություն է, վախ և հուսահատ դիմադրության առանձին դրսևորումներ:
Պետք է հստակ արձանագրել, որ իշխանություններն են ծայրահեղ քայլերի դրդում այս կամ այն մարդկանց կամ խմբերին: Երբ հաճախորդացնում ես «ընդդիմադիրներին», երբ ամայացնում ես հանրային դաշտը, երբ բուծում ես կեղծ քաղաքացիականների, երբ լրատվական դաշտի 99 տոկոսին մանրամեծածախ գներով սեփականաշնորհում ես, տակը մնում են արտագաղթը կամ զինված դիմադրությունը: Ինչ ցանում ես, այն էլ հնձում ես: Սվիններով եկել ես, սվիններով էլ ստիպված ես պահել իշխանությունդ և ամեն ինչ անում ես, որ սվինները դառնան քաղաքական պայքարի միակ գործիքը:
Վերջին տարիներին ամեն ինչ արվեց, որպեսզի մարդկանց մոտ ձևավորվի «Սրանց միայն զենքով պետք է հեռացնել, թե չէ խաղաղ ճանապարհով հեռացողը չեն» կայուն ու վտանգավոր տեսակետը:
«Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու և աթոռից կառչած մնալու մոլուցքն է ստեղծված իրավիճակի պատճառը: Ու որպեսզի այս ամենին վերջ տրվի, անհրաժեշտ են քաղաքական փոփոխություններ: Սերժ Սարգսյանի անձնական շահերն անհամատեղելի են ՀՀ ու ԼՂՀ շահերի հետ:
Սարգսյանն իր վերարտադրության ծրագրով մեծ ցնցումների մեջ է գցում Հայաստանը, բայց մեզ պետք են ոչ թե մեծ ցնցումներ, այլ հզոր Հայաստան:
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.: Չորսօրյա պատերազմը բացահայտեց բանակում առկա խնդիրները: Ոստիկանության Էրեբունու բաժանմունքի գրավումն էլ իր հերթին բացահայտեց մյուս ուժային կառույցներում առկա խնդիրները: Այլ բան չէր էլ կարող լինել: Ձուկը գլխից է հոտած:
Ով է մեղավոր, և ինչ պետք է անել