Կարծիք

17.07.2016 20:14


Իշխանությունը պետք է հետևություններ անի

Իշխանությունը պետք է հետևություններ անի

Իշխանությունը պետք է հետևություններ անի, առանց այդ էլ մեզ սպառնում են արտաքին լուրջ մարտահրավերներ։
Երևանյան ներկայիս իրավիճակը, որը տարբեր կերպ է մեկնաբանվում, ունի մի հստակ դրդապատճառ․ այն է՝ մեր պետության, իշխանության գերկենտրոնացվածությունը մեկի ձեռքում, իշխանական լծակների կենտրոնացումը ոչ ժողովրդավար վարչակարգի ձեռքում:
Իշխանությունը ապօրինի զավթած ոչ ժողովրդավար վարչակարգը, ժամանակի ընթացքում սկսում է սպառել իրեն և արդյունքում սկսվում է դժգոհությունների մեծ ալիք՝ ձգտելով հեղաշրջման փորձ իրականացնել:
Մեր իշխանությունները փորձում են ճնշման միջոցով և ուժի կիրառմամբ իրականացնել լեգիտիմության պահպանմանն ուղղված քայլերը:
Ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը, համակարգային կաշառակերությունը պետական ապարատում, արդարության քողարկումը՝ հիմնավորվեցին այսօրվա իրադարձությունները:
Իշխանությունը երկար ժամանակ չի կարող գոյատևել, այն էլ ստեղծված պայմաններում: Հստակ քայլեր պետք է իրականացվեն այս իրավիճակից դուրս գալու համար և ամեն ինչ անել հետագայում այսպիսի իրավիճակում չհայտնվելու համար։
Անհրաժեշտ է պահպանել խնդրի խաղաղ կարգավորման մեխանիզմները և խուսափել ուժի ու բռնության կիրառումից՝ չհանգեցնելով արյունահեղության:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը