Լրահոս

12.12.2009 11:54

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այցելելով Ադրբեջան, ավանդույթի համաձայն, չեն ժամանել Հայաստան՝ հայտարարելով, որ կայցելեն Երևան 2010թ. հունվարի վերջին։ «Trend» գործակալությունը հայտնում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործընթացը մոտենում է ավարտին։ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման միջնորդներ Ռոբերտ Բրադկեն(ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն(Ֆրանսիա) և Յուրի Մերզլյակովը(Ռուսաստան) բանակցային գործընթացի վերաբերյալ Բաքվում հանդես են եկել հատարարությամբ։ Դրանում մասնավորապես ասվում է, որ համանախագահները նախապատրաստում են 2010թ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպումը։ Ներկայիս բանակցային գործընթացի համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ակնկալում են, որ կհաջողվի վերջնական տեսքի բերել ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման հիմնարար սկզբունքները։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։