Կարծիք

17.07.2016 18:52


Ափսոս է, որ մեր տաղանդավոր ու գեղեցիկ երիտասարդությունը ծառայում է ոչ թե պետությանը, այլ իշխանություններին (տեսանյութ)

Ափսոս է, որ մեր տաղանդավոր ու գեղեցիկ երիտասարդությունը ծառայում է ոչ թե պետությանը, այլ իշխանություններին (տեսանյութ)

Ափսոս է, որ մեր տաղանդավոր ու գեղեցիկ երիտասարդությունը ծառայում է ոչ թե պետությանը, այլ իշխանություններին: Պետությունը ոչ նախագահն է, ոչ էլ հիմնարկի ղեկավարը: Պետության ամենաթանկ արժեքը մարդիկ են՝ երկրի քաղաքացիները: Վերջիններիս շահերի ու անվտանգության պաշտպանությունն էլ հանդիսանում է ցանկացած նորմալ պետության գլխավոր խնդիրը: Ոստիկանական հագուստներով այս աղջիկներին ու տղաներին պետք է բացատրել պետության և իշխանության սկզբունքային տարբերությունը: Այն պահին, երբ նրանք գիտակցեն, որ իրենք կոչված են ծառայելու ՀՀ քաղաքացիներին, այլ ոչ թե ոստիկանապետի կամ երկրի ղեկավարի ծառաներն են, երբ հասկանան, որ իրենց աշխատավարձի մի մասն էլ վճարում են հենց այդ իրենց կողմից բռնությամբ մեքենաները խցկվող ՀՀ քաղաքացիները, վստահ եմ՝ շատերը ոչ միայն կհրաժարվեն այդ իշխանությունների հնազանդ գործիքը լինելուց, այլև կսարսափեն, թե մինչ այդ ինչպես էին կարող նման կերպ վարվել իրենց համաքաղաքացիների հետ: Ցանկալի կլինի, որ վերոհիշյալի մասին յուրաքանչյուր գիտակից ՀՀ քաղաքացի բացատրական աշխատանք տանի իր շրջապատում՝ հարազատների, ընկերների, հարևանների ու ծանոթների շրջանակներում: Ես հավատում եմ մեր երիտասարդությանը…

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ,

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Ռուբեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը