Լրահոս

17.07.2016 17:53


ԱԱԾ. «Գրոհի կամ այլ ակտիվ գործողություններ կատարելու հրաման տրված չէ»

ԱԱԾ. «Գրոհի կամ այլ ակտիվ գործողություններ կատարելու հրաման տրված չէ»

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ժամը 17.00-ի դրությամբ զինված խումբը դեռ շարունակում է անազատության մեջ պահել ոստիկանության մի քանի ծառայողների՝ պնդելով նախկինում ներկայացված պահանջը:

«Այս պահին ընթացող բանակցությունների շրջանակներում իրավասու պետական մարմինների ներկայացուցիչները փորձում են համոզել ահաբեկիչներին զերծ մնալ մարդկանց կյանքը և առողջությունը վտանգող հետագագործողություններից, ազատ արձակել պատանդներին, վայր դնել զենքը և առանց դիմադրության հանձնվել իշխանություններին:

Դեպքի վայրում գտնվող հատուկ նշանակության ստորաբաժանումները շարունակում են մնալ մարտական պատրաստվածության վիճակում, սակայն գրոհի կամ այլ ակտիվ գործողություններ կատարելու հրաման նրանց տրված չէ»,–ասված է ԱԱԾ հայտարարությունում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը